Հայկ ԴԵՄՈՅԱՆ․ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՆՑ ԱՌՆՎԵՑԻՆ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ
Դիվային քրքիջներն առ այն, որ Հանրապետության հրապարակն այսօր կիսով չափ դատարկ էր, ինձ համար համոզիչ փաստարկ չեն այն առումով, որ գործող իշխանությունն այլևս սպառել է նույնիսկ վարչական ռեսուրսի օգտագործումով քաղաքական մոբիլիզացիա իրականացնելու իր ներուժը։
Ներկա իշխանությունների քաղաքական սպառման հիմնական ցուցիչը Հայաստանի Հանրապետության ու Արցախի ներքին ու արտաքին անվտանգության, մոտավոր ապագայում վտանգների կանխարգելման ու երկրի համար իրատեսական պաշտպանական մեխանիզմների մշակման գիտակցության լիակատար բացակայությունն է։
Վարչապետ Ն․ Փաշինյանի ելույթի առաջին մասը մեղայական էր թույլ տրված սխալների համար։ Հարց․ իսկ այդ նույն ժողովրդի քվեն ու վստահությունը արդյո՞ք տրվել էին այդ սխալները գործելու համար։ Կարծում եմ, որ ՈՉ։ Այդ սխալները ճակատագրական են դարձել Հայաստանի Հանրապետության ու Արցախի համար։ Դրանք դեռ շարունակելու են ունենալ ճակատագրական ու խիստ վտանգավոր հետևանքներ․․․ Այ սրանց մասին պետք է խոսի ՀՀ վարչապետը, ով իր ելույթում, բնավ չօգտագործեց "Ադրբեջան" և "Թուրքիա" բառերը, ոչ մեկ անգամ․․․ Չորս ամիս առաջ տեղի ունեցած պատերազմն ու դրա հետևանքների վերլուծությունը զանց առնվեցին գիտակցաբար, փոխարենը ամեն ինչ ծածկվեց 2008 թ․ մարտի 1-ով։
Արդեն ակնհայտ է, որ գործող իշխանությունը սպառված քաղաքական միավոր է, սակայն այս փաստը կրկնակի մարտահրավեր է պարունակում, քանի որ դրան փոխարինող որակյալ ու արժանի քաղաքական այլընտրանքը տակավին ձևավորված չէ․․․
Հայկ ԴԵՄՈՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 15:48
17 июня состоялось торжественное открытие нового филиала Ардшинбанка — «Себастия».
-
2025-06-18 07:32
Самвел Карапетян – очередная тема, в которой интересы Никола и Алиева полностью совпадают, - написал в соцсети медиаэксперт Карен Вртанесян.
-
2025-06-18 07:31
«Преследование властями Самвела Карапетяна направлено как на политические, так и на коммерческие цели, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, специалист по энергетике Ваге Давтян.
-
2025-06-18 07:29
«Джавахкская диаспора России» обратилась к Католикосу Всех армян Гарегину II с посланием, в котором говорится: