Զարեհ Սինանյան. Բաքուն հարյուրից ավել ՀՀ քաղաքացու է պահում
Ադրբեջանը հարյուրից ավել ՀՀ քաղաքացու է պահում, և այս հարցի լուծման ձգձգումը հետաձգում է երկխոսության մեկնարկը Երևանի և Բաքվի միջև, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում նա այդ հարցը քննարկել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ շփումներում:
«Մեզ համար ամենակարևոր թեման հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձն է Ադրբեջանից: Եվ այս հարցը ես քննարկել եմ նաև Ռուսաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպմանը... Գիտեմ, որ նրանց թիվը հարյուրից ավել է, սակայն ես հստակ թիվ չունեմ: Եվ այս հարցով մենք ևս երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել` քանի մարդ է հայտնվել ադրբեջանական գերության մեջ, նրանք (Բաքուն) դա ավելի լավ գիտեն: Ռազմական գործողությունների պատճառով պարզ է, որ մենք ունենք այն մարդկանց ցուցակը, ովքեր, մենք գիտենք, գտնվում Ադրբեջանում, և կա նաև անհայտ կորածների ցուցակը: Եվ այս դեպքում թվերն անընդհատ փոխվում են»,- հավելել է նա:
Նրա խոսքով` Երևանը հույս ունի, որ Մոսկվան կշարունակի նպաստել այս խնդրի կարգավորմանը:
«Հուսով ենք, որ կկարողանանք հաջողությունների հասնել Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքում: Ռուսական կողմը հավաստիացրել է, որ դա կնպաստի այս խնդրի կարգավորմանը, և մենք հավատում ենք նրանց: Այս հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության գործարկումը»,- ասել է Սինանյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 13:42
Записи, которые Следственный комитет представил задержанным сотрудникам компании Самвела Карапетяна, сфабрикованы, пишет газета «Жоховурд» со ссылкой на свои источники в адвокатском сообществе.
-
2025-07-09 13:40
Адвокат архиепископа Баграта Галстаняна, Ованес Худоян не исключает новые посягательства на Первопрестольный Эчмиадзин. Свое мнение он выразил на пресс-конференции 9 июля, отвечая на вопрос о возможности «нового нападения» силовиков и связи происходящего с выборами 2026 г.
-
2025-07-09 13:38
Премьер Армении Никол Пашинян с помощью внутреннего террора хочет исключить сопротивление перед новыми уступками Азербайджану. Об этом сказала журналистам представитель оппозиционного блока "Армения" Анна Григорян.
-
2025-07-09 13:31
Никол Пашинян 9 июля с рабочим визитом отправляется в Объединённые Арабские Эмираты.