«1915 թվականի կանայք» ֆիլմը կցուցադրվի Amazon Video-ում
«1915 թվականի կանայք» փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմը կցուցադրվի Amazon Video-ում Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է Armenian Weekly-ն՝ վկայակոչելով «Արմենոիդ Փրոդաքշնս» ընկերության մամուլի հաղորդագրությունը։
«Մենք որոշել ենք Amazon Video-ում հեռարձակել «1915 թվականի կանայք» ֆիլմը և ցուցադրել այն կանանց միջազգային օրը։ Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության տարիներին հայ կանանց պայքարի և տառապանքների, ինչպես նաև այն եվրոպացիների ու ամերիկուհիների մասին, ովքեր մարդասիրական օգնություն են ցուցաբերել հայ կանանց», - պարբերականը մեջբերում է ֆիլմի ռեժիսոր Բարեդ Մարոնյանի խոսքը:
Ռեժիսորը հուսով է, որ ֆիլմը կլինի հույսի մի փարոս այն կանանց համար, ովքեր այսօր անցնում պատերազմի և ոչնչացման ճանապարհը։
«Ֆիլմում ներկայացված կանանցից մեկը ՝ Վիկտորիա Արթինիան, վերապրել է Հայոց ցեղասպանությունը և գաղթել Միացյալ Նահանգներ։ Նա կարողացել է հաղթահարել այդ անհավատալի դաժան իրադարձությունները, հասել ԱՄՆ և իրականացրել ամերիկյան երազանքը։ Անհավատալի է, բայց նա նաև օգնել ու մեծացրել է իր դստեր խորթ որդուն, ով սկսած 20 տարեկանից բառացիորեն փոխել է այս աշխարհը. Վիկտորիա Արթինիան Սթիվ Ջոբսի (Apple ընկերության հիմնադիր) խորթ տատիկն էր։
«1915 թվականի կանայք» ֆիլմում պատմվում է նաև Ճապոնիայում Հայաստանի դեսպան Դիանա Աբգարի և միսիոներներ Մերի Լուիզ Գրաֆամի և Մարիա Յակոբսենի մասին: Նրանք բոլորը իրենց կյանքը նվիրեցին ցեղասպանությունը վերապրածների փրկությանը։
Վավերագրական ֆիլմը, որը ցուցադրվել է աշխարհի ավելի քան 40 քաղաքներում, պաշտոնապես ընտրվել է Շվեյցարիայի միջազգային կինոփառատոնում և արժանացել է միջազգային Independent Film Awards-ի, Aphrodite Film Awards-ի, Docs Without Borders Film Festival-ի և Pomegranate Film Festival-ի լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակին: Բացի այդ, ռեժիսոր Բարեդ Մարոնյանն ARPA կինոփառատոնում արժանացել է Արմին Թ.Վեգների անվան մարդասիրական մրցանակին:
Մինչև «1915 թվականի կանայք» ֆիլմը, Մարոնյանը աշխատել է «Ցեղասպանության որբերը» հայտնի վավերագրական ֆիլմի վրա, որը պատմում է Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության հետևանքով առանց ծնողների մնացած հայ որբերի ծանր վիճակի մասին: Այդ ֆիլմը հեռարձակվել է ԱՄՆ-ի բազմաթիվ հեռուստաալիքներով, ներկայացվել է մի շարք միջազգային կինոփառատոներում և արժանացել բազմաթիվ մրցանակների, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.