Հայաստանից Ռուսաստան արտահանման նախաճգնաժամային ծավալները կգրանցվեն 2022 թվականին
Տարվա երկրորդ կեսից Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման ցուցանիշներում վերականգնողական աճ կնկատվի, իսկ արտահանման նախաճգնաժամային ծավալները կգրանցվեն 2022 թվականին: Այս մասին ասվում է տնտեսագետներ Աշոտ Թավադյանի և Թաթուլ Մանասերյանի զեկույցում, որը Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ներկայացրել է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
«Արդյունաբերական արտադրանքը 2020թ. 2019թ. համեմատությամբ արձանագրել է անկում 0,9%: Տարեկան կտրվածքով լեռնահանքային արդյունաբերությունը և հանքավայրերի շահագործումը նախորդ տարվա համեմատությամբ արձանագրել են աճ 11,6%-ի չափով: Վերամշակող արդյունաբերությունը այդ նույն համեմատությամբ նվազել է 3,9%-ով: Անցյալ տարի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումների ոլորտում նախորդ տարվա համեմատությամբ 0,1% աճ է գրանցվել:
Տնտեսական ակտիվության գործակիցն ընկել է 7,5%-ով, ինչը պայմանավորված է ծառայությունների ոլորտում և շինարարության հատվածում ողջ տարվա ընթացքում էական անկումով:
Հայաստանում գործազրկության ծավալը (ավելի քան 20%) աճել է ոչ միայն ներտնտեսական իրավիճակի վատթարացման և պատերազմի ծանր հետևանքների, այլև «լոքդաունի» պատճառով: 2021թ. առաջին եռամսյակում ճանապարհների մասնակի բացման հետևանքով իրավիճակը կարգավորման միտում է գրանցել:
Գյուղատնտեսության ոլորտում 1,4% աճ է գրանցվել:
Մանրածախ առևտուրը կրճատվել է 16,6%-ով: Սա ԵԱՏՄ-ում երկրորդ ցուցանիշն է:
Այս տարի ակնկալվում է, որ տնտեսությունը վերականգնողական աճ կցուցաբերի: Ռուսաստանում կրկին մեծացել է արտասահմանյան աշխատուժի կարիքը:
Հայկական արտահանումը Ռուսաստան 2020թ. կրճատվել է 11%-ով:
Ընդհանուր առմամբ Հայաստանի արտահանումը նվազել է 5,2%-ով, իսկ ներկրումը` 15,9%-ով:
2020 թվականին Հայաստանից համախառն արտահանումը նվազել է 3,9%-ով: Դեպի ԵԱՏՄ երկրներ անկումը կազմել է 8,3%:
Բելառուս արտահանումն աճել է 18,7% և դեպի Ղազախստան` 19,3%: Անցած տարի Ռուսաստան արտահանումը նվազել է 9%-ով:
2021-2022 թթ. կգրանցվի տեքստիլի և տրիկոտաժի արտահանման վերականգնողական աճ: Սննդամթերքի արտադրության և արտահանման ոլորտում նույնպես աճ է գրանցվել: Ձկան արտահանումն աճել է 84,7%, բանջարեղենի արտահանման աճը կազմել է 19,4%, բանջարեղենի վերամշակված արտադրանքի արտահանման աճը կազմել է 28,0%, ձվի և կաթնամթերքի արտահանման աճը` 47,3%:
2020թ. ներկրումը կրճատվել է 17,7%: Կրճատվել է Ռուսաստանից ներկրումը 0,7%:
Հաղորդակցությունների ապաարգելափակման մասին քննարկումների ֆոնին օրակարգում պետք է ներառել նաև Վարդենիս-Մարտակերտ, Իջևան-Ղազախ ավտոճանապարհների բացման հարցերը, Երասխ-Սադարակ երկաթուղային ճանապարհի վերականգնումը, Ա Երասխ-Սադարակ երկաթուղային ճանապարհի վերականգնումը, ինչպես նաև աբխազական երկաթուղու վերաբացման հնարավորությունն ու Գյումրի-Կարս երկաթուղու վերաբացումը:
Հայ-ռուսական հարաբերությունների խորացումն ու զարգացումը միակ հնարավորությունն է, որը կարող է չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել թուրք-ադրբեջանական տնտեսական և քաղաքական էքսպանսիայից առաջացող տարբեր սպառնալիքներն ու մարտահրավերները Հայաստանի համար»,-ասված է զեկույցում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 15:44
В беседе с журналистами в Национальном собрании министр юстиции Армении Србуи Галян сообщила, что проект новой Конституции всё ещё находится на стадии разработки. По её словам, окончательный текст пока не готов, однако работа над ним активно продолжается.
-
2025-05-07 15:43
В рамках рабочего визита в Грецию министр обороны РА Сурен Папикян 7 мая встретился с министром обороны Республики Кипр Василисом Пальмасом. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства Армении.
-
2025-05-07 15:42
В СМИ была публикация о встрече второго президента Армении Роберта Кочаряна с президентом России Владимиром Путиным.
-
2025-05-07 14:24
В сегодняшней Армении процедуру выражения вотума недоверия премьер-министру необходимо начинать только тогда, когда в стране будет реальное двоевластие, когда власть не будет владеть ситуацией, а диктовать условия будут улица и оппозиция, когда силовики не осмелятся выполнять приказ о кровопролитии.