Последние новости

ԲԱՆԱԿԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Արդեն չեմ էլ հիշում, թե ում շուրթերին է ծնվել «մենք բոլորս նույն նավակում ենք» թևավոր արտահայտությունը, բայց դատապարտվածության անվերապահ նստվածք այդ ասույթը մեզանում ձեռք է բերել ոչ այնքան վաղուց։ Նավակը բավական անհուսալի ու երերուն, ալիքների վրա ճոճվող և ցանկացած պահի շրջվելու պատրաստ մի բան է: Նավակի համեմատությունը երկրի հետ, որտեղ ապրում ենք մենք, իհարկե, պատկերավոր է, բայց ընդհանուր առմամբ՝ բավական ճշգրիտ. մի քանի անզգույշ շարժում, կտրուկ ճոճք, և ահա շրջակա ջուրը պատրաստ է ներս լցվել եզրից:

Իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն երեք տարի շարունակ նպատակաուղղված ճոճում է մեր ընդհանուր նավակը և գրեթե հասել է իր նպատակին։ Մենք կորցրեցինք Արցախը, որը, ինչպես ժամանակին արտահայտվել է դավաճանը, միայն անտանելի բեռ է ու «գլխացավանք», խանգարելով սլանալ դեպի լուսավոր ապագա։ Դե ինչ, կրիան կամ խեցգետինը, ազատվելով իրենց ճնշող պատյանից, որը միաժամանակ հենաշարժական մեխանիզմի մասն է, գուցեև երազում են դառնալ ազատ թռչուն՝ թոթափելով այդ բեռը: Բայց այդ կամավոր հաշմանդամը երկար չի ապրում։ Այն էլ՝ եթե առհասարակ ողջ մնա այդ կենդանահերձման ընթացքում։ Ինչը, ի դեպ, բավական կասկածելի է։

Պետությունը մեզանում այսօր լիովին բարոյալքված է, իշխանությունը իսկական պատերազմ է հայտարարել նրան։ Այո, որքան էլ պարադոքսալ հնչի, ներկայումս Հայաստանում գործում է իշխանություն, որից պետք է պաշտպանել պետությունն ու պետականությունը։ Այդ առաքելությունն իր վրա է վերցրել բանակը, և նրանից է մեծապես կախված, թե կպահպանենք արդյոք մենք պետությունն ու պետականությունը։ Եթե Փաշինյանին հաջողվի հաղթող դուրս գալ այս դիմակայությունից, ապա պետության քայքայումը միայն կարագանա և կարող է անդառնալի բնույթ ստանալ։

Փաշինյանն այսօր մեղադրում է բանակին ներքաղաքական գործընթացներին միջամտելու մեջ։ Նման մեղադրանքների անհեթեթությունն, իհարկե, ակներև է, Զինված ուժերը գործում են Սահմանադրությանը խստիվ համապատասխան։ Բայց մի՞թե հենց ինքը չէր, որ ժամանակին փորձում էր օգտագործել բանակն իր նպատակներին հասնելու համար։ Հիշենք, թե ինչպես 2018թ. ապրիլի 23-ին ցուցարարներին միացան զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները։ Եվ ոչ ոք հետագայում որևէ պատասխանատվության չենթարկվեց դրա համար։ Ավելին, բրիգադի հրամանատար Վաղինակ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 11-ին նշանակվեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար։ Ակնհայտորեն՝ ի երախտագիտություն։

Ինչպե՞ս կարող է Փաշինյանը մեղադրել բանակին ներքաղաքական գործընթացներին միջամտելու մեջ, եթե իր նշանակած պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարում է բառացիորեն հետևյալը. «Ես մի հարց պիտի տամ ձեզ. ինչի՞ մեջ չպետք է բանակը խառնվի: Մի սահմանափակում կա բանակի անձնակազմի հանդեպ, դա հետևյալն է. բանակը, սպան իրավունք չունի լինել կուսակցական: Ես միշտ ասել եմ, որ սահմանադրության մեջ սխալ բան է գրված։ Ի՞նչ է նշանակում՝ բանակը պիտի քաղաքական գործընթացներում լինի չեզոք: Ես չեմ հասկանում՝ դա ինչ է»:

Փաշինյանն այսօր մեղադրում է բանակին ներքաղաքական գործընթացներին միջամտելու մեջ՝ բացառապես այն պատճառով, որ սաստիկ վախեցած է և սարսափում է իշխանությունը կորցնելուց։ Իրականում նա երազում է այնպիսի բանակի մասին, որը կարելի է օգտագործել սեփական քաղաքացիների դեմ, ինչպես որ և՛ոստիկանությունը, և՛ ԱԱԾ-ն։ Դրա համար էլ փորձում է փոխել զինվորականների հոգեբանությունը, բանակում ներդնել նոր բարքեր ու վարքագծի կանոններ։ Ապացույցնե՞ր։ Խնդրեմ։

2019 թվականի մարտի 17-ին մոտ 200 զինծառայողներ Մեղրիում լքեցին զորամասն ու հրաժարվեցին կատարել սպաների հրամանները։ Նրանց, տեսեք-տեսեք, դուր չէր գալիս բանակային խիստ կարգապահությունը։ Հարուցվեց քրեական գործ, հետաքննություն սկսվեց։ Իսկ մեկ տարի անց պարզվեց, որ գործն այդ սուսուփուս փակել են, և ոչ ոք այդպես էլ չի ենթարկվել պատասխանատվության։ Եվ արժե՞ արդյոք զարմանալ, որ արդեն 44-օրյա պատերազմի ժամանակ մի շարք դեպքերում զինվորները հրաժարվել են կատարել սպաների հրամանները։

Արդեն պատերազմի ժամանակ Իջևանում մի խումբ մարդիկ փակել էին զինծառայողներին Արցախ փոխադրող ավտոբուսների ճանապարհը։ Եվ դա՝ պատերազմական դրության պայմաններում։ Բայց այդ դեպքում էլ ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց ու չպատժվեց։ Եվ այդպիսի օրինակներ, ցավոք, կարելի է բերել տասնյակներով։

Բոլորովին վերջերս՝ փետրվարի 23-ին, ծնողների ուղեկցությամբ մի խումբ զինվորներ հրաժարվեցին վերադառնալ իրենց զորամասեր, և սա էլ բնավ եզակի դեպք չէ։

Իսկ անհիմն մեղադրանքնե՞րը, որ մշտապես հասցեագրում է բանակին Փաշինյանը, փորձելով նրա վրա բարդել պատերազմում կրած պարտության իր իսկ մեղքը։

Իշխանությունների կողմից գործարկվել է բանակի քայքայման, ոչնչացման նպատակաուղղված գործընթաց, և Գլխավոր շտաբը դա գերազանց հասկանում է։ Պատահական չէ, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը հնչեցվեց փետրվարի 25-ին, այսինքն հենց այն օրը, երբ Փաշինյանը կառավարության նիստում խոստացավ սկսել իր «բարեփոխումները»։ «Այսօր մտադիր եմ ստորագրել որոշում՝ աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ, պաշտպանության նախարարի գլխավորությամբ, որը կիրականացնի Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի «ճանապարհային քարտեզի» ժամանակացույցի ձևավորումը»։

Այդ բարեփոխումների բովանդակության մասին կարելի է լոկ կռահել՝ հաշվի առնելով, որ դրանք իրականացնելու են Վաղարշակ Հարությունյանն ու Անդրանիկ Քոչարյանը։ Բաբելը մի անավարտ պատմվածք ունի Բենյա Կրիկի մասին, որին երիտասարդ բոլշևիկը փորձում է մարքսիստական դավանանքի բերել։ Նրա մոտ է քարշ տալիս Մարքսի, Էնգելսի հատորները, Կաուտսկու, Պլեխանովի բրոշյուրները։ Բենյան չի էլ նայում դրանց վրա։ «Դու, - ասում է,- գրքեր մի բեր ինձ, դու ինձ ցույց տուր մարդկա՛նց»։ Մարդիկ գաղափարներից ավելի արտահայտիչ են։ Այստեղ, ուզես թե չուզես, պետք է նայես երեսին։ Բայց այն մարդիկ, ում Փաշինյանը հանձնարարել է բարեփոխել զինված ուժերը, այնպիսին են, որ ավելի լավ է աչքդ դուրս գա, քան դրանց երեսը տեսնես։

Կրկնում ենք, այսօր զինված ուժերը փորձում են պաշտպանել պետությունն ու պետականությունը գործող իշխանությունից, զերծ պահել երկիրն ու ժողովրդին վերջնական աղետից։ Իսկ Փաշինյանն անում է ամեն ինչ, որպեսզի գլխատի մեր հարաբերական անվտանգության միակ երաշխավորին՝ բանակին։ Առայժմ դա նրան չի հաջողվում։ Վերջին օրերի նրա գործողությունները կարելի է համեմատել ծղխնու հետ, որը մշտապես պտտվում է, ընդ որում մնալով «անշարժ ճամփորդ»: Նիկոլը շրջում է դա ուր ասես, միայն թե հասնի ծայրակետին, համոզվի հերթական շրջադարձի ապարդյունության մեջ և շուռ գա հակառակ ուղղությամբ։

Հուսանք, որ մեր հերոսական բանակը կանգուն կմնա։ Ի վերջո, երբ բացեցին Պանդորայի արկղն ու լույս աշխարհ արձակեցին ամեն տեսակի մղձավանջները, սարսափներն ու չարիքը, հատակին մնացի՞նչը։ Ճիշտ է. հույսը։ Կա՛ դեռևս այդպիսի բառ մեր երկրում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЧТО МЕШАЕТ ПЛОХОМУ ТАНЦОРУ
      2024-04-26 10:24

      Сложные, однако, чувства испытываешь в эти дни, когда предательская власть перед твоими глазами отдает врагу села Тавуша. А какие еще чувства может испытывать враг на панихиде по человеку, смерть которого - в эти сроки и от этой болячки - он предсказывал еще годы назад. Однако пациент иронично отмахивался: да бросьте вы пугать, все замечательно, заживем еще лучше прежнего - и уходил пить пиво с новым лечащим врачом. Смерть больного была неминуема. Посмотрите, кто у нас возглавляет правительство, МО, МИД, МВД и прочие ведомства. В действительности эти личности никуда не годятся и ни при каких обстоятельствах не могут быть назначены нигде и ни на какую должность выше поста второго помощника старшего консьержа подъезда какой-нибудь новостройки на окраине города.

    • БЕДА ИЛИ КАТАСТРОФА?
      2024-04-24 12:15

      Есть в психологии такой термин - "оборонное сознание". С военной точки зрения это индивидуальное и коллективное стремление обеспечить национальную безопасность, надежную защиту страны и граждан от агрессии врага. И в этом смысле люди и институты, решающие названные проблемы, чувствуют свою причастность к важному, конструктивному делу. Их сознание работает над конкретными ответами на реальные вызовы действительности.

    • ОТ ГОСУДАРСТВА ОСТАЛСЯ ТОЛЬКО КАРАТЕЛЬНЫЙ АППАРАТ
      2024-04-20 12:14

      Все прошедшие шесть лет Пашинян целенаправленно занимается созданием и укреплением мощного репрессивного аппарата. Перед этим аппаратом, состоящим из полиции, прокуратуры, СНБ, СК и других правоохранительных и силовых структур, поставлена задача обеспечения безопасности премьера и его окружения, а также подавление любого недовольства и протеста, жесткие репрессии против оппозиции и граждан. Впечатление такое, что от государства остался только карательный аппарат. Особенность власти Пашиняна заключается в том, что на внешние вызовы она реагирует внутренними репрессиями, и ими, собственно, ограничивается.

    • ГЛАВНОЕ - НЕ ПОПАСТЬ ПОД САПОГИ ДЕМОКРАТИИ
      2024-04-18 09:58

      Обыкновенно мрачно настроенные граждане отмечают, что в Армении при Пашиняне господствуют то бордель, то казарма. Оптимистичные же в качестве приемлемого варианта называют и казарму, и бордель, причем одновременно. Давайте посмотрим, что зафиксировала международная правозащитная организация Freedom House в нашем казармоборделе.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ