Իրանագետ․ Ֆիզուլիում կառուցվող օդանավակայանը ռազմական նշանակություն ունի
Վարանդայի (ադրբ․ Ֆիզուլի) կառուցվող օդանավակայանի մասին վերլուծություններում կարծես ուշադրությունից դուրս է մնացել մի կարևոր հանգամանք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանգետ Վարդան Ոսկանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Փետրվարի վերջին Բաքվի բռնապետը բառացիորեն հայտարարեց, որ դրա «թռիչքուղին ունակ կլինի ընդունելու ինքնաթիռների բոլոր տեսակները՝ ներառյալ ամենածանրերը և բեռնատարները», ինչն առաջին հայացքից խիստ տարօրինակ է, եթե նկատի ունենանք այն պնդումը, որ օդանավակայանը կառուցվում է Շուշի այցելելը իբր հեշտացնելու համար։
Ակնհայտ է, որ նման կարողություններով օժտված օդանավակայանի կառուցումը միանշանակորեն միտված է ոչ միայն կամ, ավելի ճիշտ, ոչ թե քաղաքացիական, այլ հենց ռազմական նշանակության ենթակառուցվածք ստեղծելուն, որը, հաշվի առնելով տարածքի աշխարհագրական և ռազմավարական նշանակալի դիրքը, ըստ էության, դառնալու է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև Ռուսաստանի և Իրանի դեմ գործող ռազմակայան։
Ընդ որում, բացի Ադրբեջանից և Թուրքիայից, այն կարող է օգտագործվել նաև Իսրայելի և ՆԱՏՕ-ի կողմից հակառուսական և հակաիրանական նպատակներով։
Պատմությունը երբեմն զավեշտների օրինակներ է տալիս․ ռուսական զենքի ուժով Իրանից նվաճված և ի պատիվ ռուս զորահրամանատար Պավել Կարյագինի անվանակոչված ռուսական նախկին ամրակետ Կարյագինոն այժմ կարող է օգտագործվել հենց Ռուսաստանի և Իրանի դեմ արդեն նոր «տերերի» և «հյուրերի» կողմից, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 09:26
Двое армянских борцов-вольников завоевали медали на чемпионате Европы U-20 в Италии, сообщает Федерация борьбы Армении.
-
2025-07-07 09:25
Лидер движения «Священная борьба», политзаключенный, архиепископ Баграт Галстанян написал письмо из УИУ «Ереван-Кентрон».
-
2025-07-07 09:22
Минэкономики Армении заплатило авиакомпании Wizz Air 50 тыс. евро за маркетинговые и рекламные материалы о туристической привлекательности страны.
-
2025-07-07 09:21
Источник рассказал, что сейчас в Москве готовится делегация, которая на наступающей неделе неофициально отправится в Баку с целью попытаться неформально урегулировать конфликт между двумя странами. Об этом пишет Telegram-канал ВЧК-ОГПУ.