Տիգրան Քոչարյան․ Նիկոլը չի ներելու Օնիկ Գասպարյանին
Նիկոլ Փաշինյանը չի ներելու ո՛չ Օնիկ Գասպարյանին, ո՛չ էլ հայտարարության տակ ստորագրածներին։ Հատ-հատ բոլորի հետևից նրանք գալու են, բոլորի գլխին էլ սարքելու են։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
«Եթե Նիկոլ Փաշինյանը չի ներում մանկության ժամանակ իրեն վնաս տված մարդկանց, պարզ է, որ նրանց էլ չի ներելու։ Նիկոլ Փաշինյանը չներեց Վազգեն Սարգսյանին, և հատուկ նրա արձանը մնաց Շուշիում, որ պղծվի և Նիկոլ Փաշինյանը հաճույք ստանա։ Դա նման է իր ուսուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանի ոճին։ 40 զինվորականներին չի մոռանալու, բոլորի գլխին քրեական գործ է սարքելու և առնվազն համակարգից հանելու է»,-նշեց մեդիափորձագետը։
Վերջինս նշեց՝ Նիկոլ Փաշինյանին մնացել է Հայաստանում մի քանի կառույցի մեջքը վերջնականապես ջարդել․ «Կոտրելու է ԳՇ-ն, մտցնելու է ՊՆ-ի տակ և համարենք, որ բանակը որպես ինքնուրույն կառույց գոյություն չի ունենա։ ԱԱԾ-ի տակից հանում է ՊՊԾ-ն, դրանով ԱԱԾ-ն թուլանում է և մնում է դատական համակարգը։ Հայաստանն այսպիսի քայլերով դառնալու է վիլայեթ»,-նշեց Տիգրան Քոչարյանը, տեղեկացնում է Փաստինֆո-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».