Բաղդասարյանը` ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանն այսօր Բաղրամյան պողոտայում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պետք է հարգի Սահմանադրությունը և դիմի Սահմանադրական դատարան` ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը հակասահմանադրական ճանաչելու համար։
«Մենք նախագահի հետ քննարկել ենք, ասել ենք, որ միակ ելքը ՍԴ դիմելն է։ Նա չի ասել` չի դիմելու, ասել է` ժամանակ ունեմ։ Մենք էլ համբերատար սպասում ենք իր քայլին», – նշեց Բաղդասարյանը։
Նրա խոսքով` նախագահը նաև ասել է, որ հարցի շուրջ մանրամասն մտածելու և այն տարբեր կողմերի հետ քննարկելու իրավունք ունի։
«Նախագահն ասում է, որ չի ստորագրել, որովհետև համաձայն է, որ որոշումը հակասահմանադրական է։ Մենք սպասում ենք, որ նա գործ անի, չեմ ուզում մեր երկրում նախագահի ինստիտուտը անգործունակ լինի», – ասաց Բաղդասարյանը։
Նշենք, որ Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող ՀՀԿ–ի գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպել էր մարտի 7-ին։ Հանդիպումը տեղի էր ունեցել ՀՀ նախագահի հրավերով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 14:04
В Твери накрыли азербайджанскую ОПГ, которая занималась торговлей контрафактными сигаретами и алкоголем, сообщает Телеграмм-канал «Многонационал».
-
2025-07-07 14:02
Защита арестованного архиепископа Баграта Галстаняна в ближайшие дни представит несколько судебных исков о клевете в адрес владыки.
-
2025-07-07 14:00
В Баку в День Ашура у шиитов отобрали траурные флаги и осквернили, обращает внимание иранист Вардан Восканян, сообщает ФактИнфо.
-
2025-07-07 13:59
Антикоррупционный комитет опроверг задержание главы общины Сотк Севака Хачатряна и главы фракции «Единый Варденис» Совета старейшин Вардениса Давида Шахназаряна.