Последние новости

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ «САМОСУД» ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ․ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հայաստան պետությունը 26 տարի կառուցվել ու կայացել է: Կառուցվել է այնքա՛ն ինստիտուցիոնալ ու հիմնավոր, որ պետությանը դավաճանած իշխանություններին դեռևս պաշտպանում են դիպուկահարներն ու ոստիկանական հատուկ ուժերը: Եթե կարծում եք, թե այդ դիպուկահարներն ու ոստիկանները իրենց «պաշտպանյալին» չեն կասկածում դավաճանության մեջ, ապա սխալվում եք: Վստահ եմ, որ նրանց անձնական տեսակետները շատ չեն տարբերվում հասարակության մեծամասնության տեսակետներից: Չեմ կարծում, որ ՀՀ ուժային կառույցներում կա թեկուզ մեկ ծառայող, որը պատրաստ է կրակել դավաճանությունը չհանդուրժող խաղաղ ժողովրդի վրա:

Իսկ դավճանության մեջ առերեվույթ կասկածվողի անվտանգությունը պահպանելը ճիշտ է՝ պետականության տեսանկյունից: Այլապես չբացահայտված և մութ կմնա հայ Ազգի դեմ գործած՝ պատմական ամենածանր հանցագործություններից մեկի պատճառներն ու շարժառիթները: «САМОСУД» չպետք է լինի, և դատարանում մեր ժողովուրդը պետք է ստանա բոլոր հարցերի պատասխանները:

Մասնավորապես.

Ա) ո՞վ, ինչո՞ւ և ինչպե՞ս է ձախողել ռազմական դրության պայմաններով նախատեսված պաշտպանական անհրաժեշտ միջոցառումները:

Բ) ու՞մ հրամանով և ի՞նչ պայմաններում է կայացել 2020թ. հոկտեմբերի 4-ի ճակատագրական օպերացիան, որից հետո Արցախի հարավային թևում, այլևս չվերականգնվեցին ռազմաճակատի պաշտպանական բնագծերը: Արդյունքում հակառակորդը գրավեց Հադրութը, Շուշին, Ասկերանի և Մարտունու մի շարք բնակավայրեր:

Գ) ի՞նչ թեմաներով և ի՞նչ խողովակներով են ուղիղ բանակցություններ (տեղեկատվության փոխանցում) ընթացել կասկածյալ դավաճանի և հակառակորդ պետության ղեկավարի միջև, և ինչո՞ւ հնարավոր չի եղել կանխել պատերազմը՝ քաղաքական միջոցներով:

Դ) ու՞մ հետ (պետական ո՞ր կառույցի, կամ պաշտոնյաների) է խորհրդակցել կասկածյալ դավաճանը՝ 2020թ. հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ ՌԴ նախագահի առաջարկի շուրջ:

Ե) ո՞ւմ հետ է խորհրդակցել և համաձայնեցրել կասկածյալ դավաճանը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության նախագծի տակ ստորագրելուց առաջ: Ի՞նչ ձևաչափով են քննարկվել այդ հայտարարության կետերը ՀՀ քաղաքական ղեկավարության հետ (եթե քննարկվել են):

Զ) ինչո՞ւ և ի՞նչ իրական նպատակներով է 2020թ. հոկտեմբերի 4-ից հետո համահայկական տեղեկատվական շտաբը կեղծել ռազմաճակատում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը և ումի՞ց է ստացել ամենօրյա հանձնարարականները:

Է) ինչի՞ դիմաց և ի՞նչ պայմանավորվածություներ են եղել հակառակորդ պետության ղեկավարի հետ, որի արդյունքում 2018թ. սեպտեմբերից 2019թ. հունիս ամիսների ընթացքում, հակառակորդը թուլացրել է սահմանային լարվածությունը՝ էականորեն նվազեցնելով հրադադարի ռեժիմի խախտման քանակները:

Ը) ե՞րբ և ո՞ր կառույցներն են զեկուցել կասկածյալ դավաճանին, Սիրիայից, Թուրքիայից և այլ երկրներից վարձկան ծայրահեղական ահաբեկիչների՝ Արցախի դեմ պատերազմելու հավանական շարժի վերաբերյալ: Արդյունքում ի՞նչ կանխարգելիչ քայլեր է ձեռնարկել կասկածյալ դավաճանը:

Թ) ինչո՞ւ են պետական և տարածքային կառավարման մարմիները ձախողել զորահավաքային և զորքերի համալրման հաստատված ծրագրերը:

Ժ) ո՞ր ուժային կենտրոնների դրդմամբ են քրեական շինծու գործեր սարքել և կեղծ հակաքարոզչություն տարել արցախյան շարժման և պատերազմի գրեթե բոլոր նախկին ու ներկա հրամանատարների դեմ:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРМЯНСКОЕ НАГОРЬЕ – ОДИН ИЗ ДРЕВНЕЙШИХ АГРАРНЫХ ЦЕНТРОВ ЕВРАЗИИ
    2025-07-08 10:28

    Раскопки конца XX - начала XXI вв. показали, что переход к земледелию начался здесь еще в позднем мезолите и оформился в неолите. Теплое лето, умеренно-влажная весна и богатые вулканические почвы - идеальные условия для первобытных охотников-собирателей, пробовавших выращивать злаки.

  • Андрей ТКАЧЕВ: «ПОДКОП ПОД ЦЕРКОВЬ – ЭТО ПОЛЗУЧИЙ ГЕНОЦИД»
    2025-07-08 10:17

    "Наезд Пашиняна на Армянскую Апостольскую Церковь не остался незамеченным в общей повестке новостей, - пишет на своей странице в соцсети "ВКонтакте" протоиерей Андрей Ткачёв. - Пашинян называет Церковь "сундуком с рухлядью", обвиняет епископов в организации госпереворота..., а эксперты говорят о кардинальной перекройке идентичности. Ибо что такое армянский народ без Армянской Церкви? Если к бесконечной череде исторических армянских унижений добавить еще и подкоп под ААЦ, то можно всерьез рассуждать о ползучем геноциде и культурном исчезновении.

  • АМЕРИАБАНК ВЫСТУПИЛ ФИНТЕХ-ПАРТНЁРОМ TECH WEEK VANADZOR
    2025-07-08 08:37

    Одно из крупнейших технологических мероприятий года — Tech Week 2025 прошло 4-6 июля в Ванадзоре. Америабанк присоединился к трёхдневному празднику в качестве финтех-партнёра.

  • ИРАН - ИЗРАИЛЬ: ТОЧКА КИПЕНИЯ ПРОЙДЕНА ИЛИ ЕЩЕ НЕ ВРЕМЯ?
    2025-07-07 09:53

    На фоне скрытой паузы в вооруженном конфликте между Ираном и Израилем можно поразмышлять о последствиях в случае победы одной из сторон. Осознание того, что данное противостояние переросло рамки дипломатической напряженности и угроз и всё больше напоминает конфликт потенциально глобального масштаба, лишь удручает и не вызывает какого-либо оптимизма. Мы не можем игнорировать событие такого размаха, в котором участвуют не только Израиль с Ираном, но и их крупные союзники: Россия со стороны Ирана; США, Турция и Азербайджан - на стороне Израиля. Для Южного Кавказа, особенно Армении, этот конфликт может стать судьбоносным, поэтому давайте рассмотрим 2 возможных сценария развития событий.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ