Последние новости

ՊՅՈՒՌՈՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ

Փաշինյանի պահվածքն անկանխատեսելի է և որևէ օրինաչափություններով չի կառավարվում։ Բացի, թերևս, մեկից. ինչ ամենազազրելի բան էլ որ սպասեն նրանից, միշտ կարող է ապացուցել, որ կարող է է՛լ ավելի վատ վարվել։

Վերջին անգամ Նիկոլը դա ապացուցեց մարտի 10-ի առավոտյան՝ հրապարակելով Օնիկ Գասպարյանին ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին հայտարարությունը։ Այո, լինում են տեքստեր, որոնք ծայրեծայր բաղկացած են զառանցանքից ու դեմագոգիայից, բայց նման գլուխգործոցները հազվադեպ են։ Միջին տեքստը օրական առնվազն երկու անգամ ցույց է տալիս ճիշտ ժամանակը, իսկ երբեմն էլ նույնիսկ ավելի հաճախ։ Տոտալ զառանցանք բարբաջելն արդեն բացառիկ արվեստ է, և վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորությունը փայլուն տիրապետել է դրան։

Անկեղծ խոստովանենք, հայտարարությունը կարդալն անչափ դժվար է։ Ճիշտ այնպես, ինչպես ծանր հիվանդների մասին հոգ տանելը։ Լրագրողի պարտքը ստիպում է, իսկ հաճույք չես ստանում բացարձակապես։ Քանզի եթե կա Սահմանադրության հանդեպ սեփական անհարգալից վերաբերմունքը ցույց տալու ավելի ակնառու միջոց, քան այն, որը կիրառված է հայտարարության մեջ, ապա ինձ այդ միջոցը հայտնի չէ։

Հայտարարությունն ամբողջությամբ չեմ ներկայացնի, ես հո գազան չեմ, կսահմանափակվեմ միայն եզրափակիչ պարբերությամբ. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասը և նույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը` 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից»։

Ես տրորեցի աչքերս: Հայտարարության տեքստը չանհետացավ։ Բայց, ներեցեք, չէ՞ որ բոլոր այդ «հիմնավորումների» անհեթեթությունն արդեն առավել քան համոզիչ կերպով ապացուցված է մեր առաջատար իրավաբանների և սահմանադրական իրավունքի մասնագետների կողմից։ Հայտարարության մեջ դրանք կրկին ներկայացնելը նշանակում է լոկ ապացուցել սեփական նվազագույն մտավոր ունակությունների բացակայությունը։ Հուսով եմ՝ մեր եզրակացությունը բնավ պետական գաղտնիքի բացահայտում չէ։

Իսկ մեր համաքաղաքացիներից շատերը դեռ զարմանում են, թե ինչպե՞ս կարող է վարչապետը մեկ օրում այդքան հիմարություններ դուրս տալ։ Հավանաբար, նա շատ վաղ է արթնանում։ Գլխավոր շտաբի պետին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հայտարարությունը, օրինակ, նա պատրաստել է, կարծում ենք, լուսադեմին՝ ևս մեկ փառավոր էջ ավելացնելով «նոր Հայաստանի» «Իշխանությունների մառազմի պատմության» բազմահատորյակում։

Ինչեվէ, Փաշինյանը որոշեց վա-բանկ գնալ եվ կտրել գորդյան հանգույցը՝ առանձնապես չմտահոգվելով հետևանքների մասին։ Ասենք, այդ ե՞րբ են գորդյան հանգույցների այդ պրոֆեսիոնալ կտրողները հաշվի առել կողմնակի հետևանքները։ Այսօր Փաշինյանը հեռուն չի նայում։ Միայն թե մեկ օր էլ ձգի, մի գիշեր էլ դիմանա։ Բայց ընդ որում, կարծում ենք, սաստիկ վախ է ապրում։ Ի տարբերություն հենց նույն Օնիկ Գասպարյանի։ Կրկնվում է Ջորդանո Բրունոյի պատմությունը, որը հանգիստ լսեց ինկվիզիցիայի ներկայացուցիչներին և ասաց. «Հավանաբար, դատավճիռը դուք արտասանում եք շատ ավելի մեծ վախով, քան ես՝ լսում դա»։

Կասկածից վեր է, որ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու մասին հայտարարությունը է՛լ ավելի կսրի ներքաղաքական իրավիճակը երկրում։ Օնիկ Գասպարյանը, ինչպես հայտնի է, արդեն հանդես է եկել ուղերձով, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Իմ դիրքորոշումն անփոփոխ է. ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչական դատարան։ Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով»։

Օնիկ Գասպարյանի ուղերձը ոչ միայն չհստակեցրեց իրավիճակը, այլև ծնեց մի շարք նոր հարցեր։ Մի կողմից, ինչպես Փաշինյանի հայտարարությունը, այնպես էլ իրեն պաշտոնից ազատելու ողջ գործընթացը նա բնորոշում է որպես հակասահմանադրական, մյուս կողմից՝ խոսում Հայրենիքին ու հայ ժողովրդին ծառայությունն «այլ կարգավիճակով» շարունակելու և Վարչական դատարան դիմելու մասին։ Այսինքն փաստացի հնազանդվում է Փաշինյանի որոշմանը։ Բայց ինչպե՞ս կարելի է հնազանդվել հակասահմանադրական գործողություններին։

Ընդ որում, վարչապետի հակասահմանադրական գործողություններին հնազանդվում է ոչ միայն գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, այլև զինված ուժերի հրամանատարությունն ամբողջությամբ։ Չէ՞ որ իր ուղերձում Օնիկ Գասպարյանը կոչ է անում զինված ուժերին շարունակել «անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման»։ Իսկ այդ ուղերձին հաջորդած ԶՈՒ հրամանատարական կազմի հայտարարության մեջ ասվում է բանակի պատրաստակամության մասին՝ «վերցնելու ուղերձում հնչած հորդորը որպես հանձնարարական»։ Ստացվում է, որ բանակի հրամանատարությունը նույնպես, հաստատելով իր նախկին դիրքորոշումը, միաժամանակ հնազանդվում է վարչապետի հակասահմանադրական որոշմանը։

Բայց չէ՞ որ պարզ է, որ վերջինս միայն Օնիկ Գասպարյանին հեռացնելով չի սահմանափակվի։ Ինչպես որ ակնհայտ է, որ Փաշինյանը չի սահմանափակվի միայն Արցախը թշնամուն հանձնելով։ Ուրեմն Հայաստանի և Արցախի ի՞նչ հզորացման մասին կարող է խոսք լինել։

Ի՞նչ քայլեր են ձեռնարկելու խորհրդարանը շրջապատած ընդդիմությունն ու քաղաքացիները։ Չէ՞ որ նրանց մեծապես ոգևորում և ուժ էր տալիս այն հանգամանքը, որ բանակը իրենց հետ է։ Կհանգեցնե՞ն արդյոք վերջին իրադարձություններն այն բանին, որ բողոքի շարժումը սկսի մարել։ Իսկ գուցե այն ավելի արմատակա՞ն բնույթ կստանա։

Ինչպե՞ս կպահեն իրենց ստեղծված իրավիճակում ուժային մյուս կառույցները, մասնավորապես՝ ոստիկանությունը։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ Գլխավոր շտաբի կողմից Փաշինյանի հրաժարականի պահանջից հետո իրավապահները նկատելիորեն չափավորել են իրենց եռանդը և դադարել գազանություն անել բողոքի ակցիաներ կազմակերպող քաղաքացիների նկատմամբ։ Նրանք նորից անցնելու են նախկին մեթոդների՞ն։

Ինչպես տեսնում ենք, հարցերը չափազանց շատ են, իսկ դրանց պատասխանները դեռ չկան։ Հարցեր չի առաջացնում թերևս միայն Փաշինյանի հետագա պահվածքը։ Գոյություն ունի կատարսիսի երկու տեսակ։ Մեկը՝ շիզոֆրենիկական. ողբերգական իրականությունը մերժող առասպելի ստեղծում: Մյուսը՝ ռացիոնալ. անողոք վերլուծություն, որի հիմքում դրված է «Մեղավոր եմ առաջին հերթին ես, քանզի հենց ինքս եմ պատասխանատու անձիս համար» սկզբունքը։ Ռացիոնալությունը Փաշինյանին խորթ է եղել միշտ։

Այժմ, կարծում ենք, նա կնշի իր հաղթանակը Գլխավոր շտաբի հետ դիմակայությունում։ Բայց, ինչպես ասում էր Գալիչը, «և ես կտապալվեմ՝ իմ հաղթանակից պարտված»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЯНЫЧАРЫ ПРОКЛЯТИЙ НЕ БОЯТСЯ
    2025-07-12 10:32

    В основе политики власти Пашиняна - ненависть. Легитимированная, получившая высочайшее одобрение, направляемая с разной степенью агрессивности, ненависть к собственной стране и народу, ко всему национальному. Объектами ненависти являются Армянская Апостольская Церковь, наши национальные ценности и традиции, история, язык и культура, Арцах и арцахцы, армия, истинные патриоты своей Родины, имеющие честь и достоинство граждане, политические оппоненты режима... Именно ненависть и жажда власти привели к тому, что репрессии, уголовные преследования, физические расправы стали составными частями государственной политики. Это очень тяжелый вывод, но не осталось больше разумных объяснений тому беспределу, в который погрузил страну Пашинян.

  • НА ЭТОТ РАЗ ПРЯМОЙ НАВОДКОЙ
    2025-07-10 09:49

    Важнейшим качеством для всякого руководителя (будь то директор бани или глава государства) является умение найти в своей работе главное и отсечь лишнее. Чтобы лишнее не мешало главному! Вот уже сколько времени Пашинян убедительно демонстрирует всем, что понимает приоритеты правильно: главное для него удовлетворить абсолютно все пожелания турецко-азербайджанского тандема, а все остальное - обеспечение безопасности страны и граждан, отстаивание национальных интересов, повышение благосостояния населения и т.д. - всего лишь лишнее, подлежащее отсечению.

  • КОРЕННОЙ ПЕРЕЛОМ СИТУАЦИИ ВОЗМОЖЕН
    2025-07-09 09:38

    В области внутренней политики у нас, сограждане, довольно длительное время налицо весьма парадоксальная ситуация. Власть, отдадим ей должное, раз за разом проваливает все, за что берется, тогда как оппозиция столь же последовательно и неуклонно проваливает любые попытки провалами властей воспользоваться. Проваливает не только институционально, но и эмоционально, будучи не в состоянии поднять массы на протест даже в тех случаях, когда они и сами рвутся в бескровный бой. Поведение отечественной оппозиции нередко до такой степени играет на руку властям, что даже не знаешь, как это понимать. И это при том, что сохранение власти Пашиняна неминуемо обернется непредсказуемыми последствиями, минимальным из которых будет уничтожение страны.

  • В СТРАНЕ ДОЛЖЕН БЫТЬ ТОЛЬКО ОДИН ТЕЛЕКАНАЛ
    2025-07-05 10:05

    Пашиняну все же очень повезло. Снаружи полное понимание и безостаточное содействие Запада (вспомним заявления президента Франции Макрона и Каи Каллас), всячески поощряющего продажу турецко-азербайджанскому тандему Армении даже не по сходной цене, а практически за бесценок. Внутри полная поддержка готовой ради вождя на все армии янычаров в полицейской форме и преданных сектантов, произрастающая из стокгольмского синдрома пополам с откровенной тупостью. Ну и вытесненные комплексы, позволяющие вести войну против Церкви, "национализировать" "Электрические сети Армении", арестовать двух архиепископов, Самвела Карапетяна и других оппонентов тут как тут, разумеется: коллективное в обнимку с бессознательным. Красота!

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ