Ամրամ ՄԱԿԻՆՅԱՆԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ
Ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հրապարակված տեսանյութերն իրենց մեջ պարունակում են պաշտոնատար անձանց կողմից կազմակերպված հանցավոր խմբին բնորոշ ծանր հանցագործություններ կատարելու անհերքելի փաստեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը և կցել 168.am կայքի հրապարակած տեսանյութերը:
«Տեսանյութերում հստակ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը խմբագրում և ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ա.Այվազյանին ուղարկում Ռուբեն Հայրապետյանի որդի Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը,
Հստակ երևում է նաև, որ ՀԿԳ քննիչ Ա.Այվազյանը Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին է ուղարկում Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը…
Հիմա հարց-տիկին և պարոն, ու՞մ հանձնարարությամբ և ի՞նչ շարժառիթով եք կատարել այդ հանցանքները… բա ձեզ պե՞տք էր ուրիշի համար նստել…
Այս խայտառակության վերաբերյալ առավոտյան հանցագործության մասին գրավոր հաղորդում եմ ներկայացնելու գլխավոր դատախազություն, իսկ մինչ այդ ասեմ, որ գիշերը չքնելն ու նամակագրությունը մաքրելը քրեական պատասխանատվությունից խուսափելու հարցում օգուտ չեն բերի…
Տեսանյութերը մանրամասն ուսումնասիրելուց հետո կհրավիրեմ մամուլի ասուլիս:
Հ.Գ. համոզված եմ, որ քաղաքական իշխանության կողմից այսպիսի կեղտոտ պատվերները եզակի չեն, կարծում եմ նաև, որ տեսանյութերը՝ նույնպես»,- գրել է Մակինյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 14:22
Европейский Комиссар по вопросам энергетики Дэн Йоргенсен на пресс-конференции в Европарламенте подчеркнул важность отказа от российских энергоресурсов в знак солидарности с Украиной, проигнорировав, при этом, вопрос о солидарности с Арменией.
-
2025-05-07 14:20
После инцидента в администрации района Нор Норк Еревана отношения Авинян-Пашинян обострились. Об этом пишет газета «Иравунк», развивая тему.
-
2025-05-07 14:19
Планы президента США Дональда Трампа переименовать Персидский залив в Арабский представляют собой политически мотивированный и враждебный шаг по отношению к Тегерану, заявил глава МИД Ирана Аббас Аракчи.
-
2025-05-07 13:54
Во всем мире нашелся один-единственный смелый и совестливый человек, который совершил то, что должен был сделать каждый, стремящийся делом помочь Рубену Варданяну. Речь не об армянах – им путь в Азербайджан закрыт по определению. Но у Варданяна хватало раньше групп поддержки и помимо Армении, - пишет Телеграм-канал "Товарищ генерал".