Последние новости

Փաստաբան․ Պարզվեց՝ ով է ՀՀ-ում մաֆիա ղեկավարում

Կոնկրետ գործերով ուղղորդումներն իրականացվում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ Փաշինյանի օգնականն է ցուցում տալիս՝ ինչ մեղադրանք առաջադրեն Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյաններին:

«Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից կազմակերպված բնույթ կրող ծանրագույն հանցագործություն: Սրանք մաֆիային բնորոշ, այս բառը չեմ խորշի օգտագործել, դրսևորումներ են: Պատվիրվում են՝ անձանց ինչ մեղադրանքներ առաջադրեն: Այն մաֆիայի մասին եմ ուզում խոսել, որի մասին նախորդ տարի Նիկոլ Փաշինյանն էր խոսում ԱԺ ամբիոնից: Համոզված եմ՝ խոսքը կոնկրետ ուղղված էր ինձ՝ որպես մաֆիոզ իրավաբան: Պարզվեց՝ ով է ՀՀ-ում մաֆիա ղեկավարում, և բացահայտվեց», - նշեց փաստաբանը:

Մակինյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը, նրա օգնական Աննա Վարդապետյանն ու քննիչ Արթուր Այվազյանը պետք է ներգրավվեն քրեական գործով, տեղեկացնում է Aysor.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ