Последние новости

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՆՈՐ ԶԵՆՔԵՐ ՁԵՌՔԲԵՐԵԼՈՒ ԳՈՒՄԱՐԻ 76%-Ը ԳՆԱՑԵԼ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՊԻՏԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՎՐԱ

Պատերացմից առաջ ժամանակակից նոր զենքեր ձեռքբերելու գումարի 76%-ը գնացել է չկրակող, պատերազմում անպիտան ինքնաթիռների վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI)՝ մարտի 15-ին հրապարակած զեկույցի Հայաստանի խեղկատակը չկրակող ինքնաթիռների համար վճարել է 190 մլն ԱՄՆ դոլար, այսինքն, ըստ նույն զեկույցի հեղինակների, 2018-ից մինչև 2020 թվականի պատերազմի մեկնարկը Հայաստանի կողմից զենք-զինամթերքի վրա ծախսած գումարի (248 մլն $) 76% !!!

Պատկերացրեցի՞ք։

Պատերացմից առաջ ժամանակակից նոր զենքեր ձեռքբերելու գումարի 76%-ը գնացել է չկրակող, պատերազմում անպիտան ինքնաթիռների վրա։

Ի դեպ, տեղական շշալցման թրքաբարո վիժվածքները մինչ այդ պնդում էին, որ չորս СУ-30 -ի վրա ծախսվել էր մոտ 130 մլն $».- գրել է նա։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ