Արա Այվազյան․ Մենք կարիք ունենք Մինսկի խմբի ուժեղ համանախագահության
Ռազմական գործողություններից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքն ու մարդու իրավունքները՝ գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին ու պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց, այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդենի հետ հանդիպումից հետո լրագրողների համար հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
Նախարարի խոսքով՝ ԼՂ համակարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։
«Մենք կարիք ունենք Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը։ Մենք նաև կարիք ունենք ամուր ու համախմբված ԵԱՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության համար պատասխանատու մարմնի։ Մենք կարևորում ենք ԵԱՀԿ նախագահության դերակատարությունը», - ասաց ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես հանդես է եկել խաղաղության ուղերձով, սակայն «խաղաղությունը լոկ գեղեցիկ բառ չէ»։
«Մենք շարունակելու ենք մեր պայքարը արդար ու արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ», - ասաց Այվազյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.