Դավիթ Բաբայանը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի Արցախին
Մարտի 16-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։ Տեղեկությունը հայտնում են Արցախի արտգործնախարարությունից։
Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Դավիթ Բաբայանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդար կարգավորման նպատակով։
Դավիթ Բաբայանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է նաև Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական իրավիճակը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը հայրենիք անհետաձգելի խնդիր է։
Արցախի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահին կոչ է արել գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ հասնելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունների անշեղ իրականացմանը։
Դավիթ Բաբայանը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի Արցախին այնպիսի կենսական խնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են աջակցության տրամադրումը պատերազմի արդյունքում տեղահանված մարդկանց և հայկական մշակութային ժառանգության պահպանումն Ադրբեջանի կողմից զավթված տարածքներում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Հավելենք, որ մինչ Հայաստան այցելելը Անն Լինդեն եղել էր Բաքվում, հանդիպել Ադրբեջանի արտգործնախարարի հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 15:07
В здании Ереванского цирка продолжаются завершающие работы в преддверии открытия. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе группы компаний «Ташир», все процессы проходят в штатном режиме.
-
2025-07-15 15:06
Европейский Союз рассматривает вариант приостановления безвизового режима для Грузии для давления на грузинскую власть, которая выбрала антидемократический курс.
-
2025-07-15 15:03
Президент Ильхам Алиев направил послание Президенту Реджепу Тайипу Эрдогану в связи с годовщиной событий 15 июля в Турции.
-
2025-07-15 15:01
Адвокат Заруи Постанджян подала жалобу в Европейский суд по правам человека в связи с арестом Лианы Арутюнян, вместе с которой в условиях изоляции оказалась и ее восьмимесячная дочь. Об этом Постанджян сообщила на своей странице в соцсети.