Վրաստանը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքով գազի ժամանակավոր մատակարարման հարցը
«Վրաստանի գազատրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ն (GGTC) չի տիրապետում դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարման ուղու ժամանակավոր փոփոխության մասին տեղեկատվությանը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչ Լևան Տորոնջաձեն։
Ավելի վաղ «Գազպրոմ էքսպորտը» տեղեկացրել էր, որ ռուսական գազը մոտ երեք շաբաթ Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։ Դա կապված է «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների հետ։ Հենց այդ գազատարավ է գազը Ռուսաստանից Վրաստանի տարածքով մատակարարվում Հայաստան։
«Մենք դեռ նման տեղեկություն չենք ստացել։ Մեր մասով փոփոխություններ չկան։ Այս պահին գազի փոխանցումը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ դեպի Հայաստան, իրականացվում է սովորական ռեժիմով», - ասաց Տորոնջաձեն։
Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ SOCAR-ը թույլ է տվել դեպի Վրաստան Ադրբեջանի տարածքով ռուսական գազի ժամանակավոր տարանցում իրականացնել վճարովի հիմունքներով: Համապատասխան տեղեկատվությունը գործակալության հետ զրույցում հաստատել է ընկերության ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:
«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայր գազատարում իրականացվող վերանորոգման աշխատանքների հետ կապված` ռուսական կողմը դիմել է Ադրբեջանին` դեպի Վրաստան գազի ժամանակավոր տարանցում իրականացնելու խնդրանքով»,-ասաց նա:
«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն ու Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը (SOCAR,-խմբ.) մարտի 16-ին Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման կարճաժամկետ պայմանագիր են ստորագրել: Պայմանագիրը նախատեսում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայր գազատարի ռուսական հատվածում պլանային վերանորոգման աշխատանքների ժամանակ գազը մինչև Վրաստանի հետ սահմանը սպառողին կհասնի Ադրբեջանի տարածքով:
Վերանորոգման աշխատանքները կարող են տևել մոտ երեք շաբաթ։ Դրանց ավարտից հետո գազը կտեղափոխվի նախկին երթուղով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 19:43
Комиссия по регулированию общественных услуг Армении отклонила предложение ЗАО "Электрические сети Армении" об увеличении инвестиционной программы на 2025 год в рамках долгосрочного плана на 2018–2034 годы. Решение было принято на заседании регулятора.
-
2025-07-08 19:41
По делу о предполагаемом принуждении к участию сотрудников "Электрических сетей Армении" в митингах следствие провело обыски по 20 адресам. СК возбудил дело в отношении троих граждан. Об этом заявила пресс-служба СК.
-
2025-07-08 19:40
В Баку состоялось очередное заседание "суда" по "делу" бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна.
-
2025-07-08 19:37
Диаспора шокирована и возмущена риторикой властей Армении в отношении Армянской Апостольской святой Церкви и считает, что она требует осуждения. Об этом в Первопрестольном св. Эчмиадзине заявил в интервью Sputnik Армения предстоятель армянской епархии Канады, епископ Абгар Овакимян.