«Նիկոլ դավաճան». Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ազատագրում» շարժման անդամները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք խմբով նստել են գետնին և վանկարկում են «առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան»:
Շարժման ներկայացուցիչներից Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մեր պահանջը միայն մեկն է՝ ազատագրենք Հայաստանը բոլոր թշնամիներից, նաև այն մարդկանցից, որոնք կառավարությունում աշխատում են, շատ թուրքեր են աշխատում: Մեր նպատակն է բոլոր հյերին միավորենք, մարդիկ իրար հանդեպ հարգանքը վերականգնեն, իսկ ժողովրդին 2018-ից կիսել են տարբեր մասերի: Մեր պահանջն է, որ դավաճան ղեկավարները հեռանան: Մեր ակցիաները շարունակական են լինելու:
Մեր երեկվա ակցիային 5-6 հոգի էինք, քիչ էինք, այսօր քիչ-քիչ մոտենում են երիտասարդները, միանում են: Օր-օրի շատանում ենք»:
Նշենք, որ կառավարության մուտքի մոտ ոստիկաններ են կանգնած և հսկում են մուտքը:
Շուրջ 20 րոպե կառավարության դիմաց նստելուց հետո ակցիայի մասնակիցները ավարտեցին ակցիան և հեռացան: Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ հիմա պտտվելու են քաղաքով մեկ, վանկարկելու են, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».