Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիքը հանրայնացնելու մեջ մեղադրվող ԱԱԾ պաշտոնյան արդարացվել է
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիքը համարվող տեղեկությունը հանրայնացնելու մեջ մեղադրվող ԱԱԾ պաշտոնյան արդարացվել է։ Լուրը հայտնում է փաստաբան Երեմ Սարգսյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։
Նշենք, որ 2020-ի փետրվարի 13-ին hraparak.am կայքում հրապարակվել էր մի հոդված, որտեղ նշվում էր, որ Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը։ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի տարածելու համար։ Փետրվարի 28-ին Սերոբ Հարությունյանին պաշտոնեական դիրքի չարաշահման համար մեղադրանք էր առաջադրվել։
«ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվեց և նա արդարացվեց։ Քրեական գործով շուրջ մեկ տարի ծավալուն քննություն է կատարվել։ Ի վերջո, հաստատվեց, որ Հարությունյանը ոչ միայն պաշտոնեական դիրքի չարաշահում չի կատարել, այլև ընդհանրապես պետական ծառայության դեմ ուղղված որևէ հանցագործություն չի կատարել»,–նշված է փաստաբանի գրառման մեջ։
Երեմ Սարգսյանը հայտնել է` քանի որ Սերոբ Հարությունյանն այժմ ունի արդարացվածի կարգավիճակ, հետևաբար օրենքով սահմանված կարգով պետք է վերականգնվի իր նախկին պաշտոնում, և ստանա նախորդ մեկ տարվա աշխատավարձը։
Հիշեցնենք` լրատվամիջոցը գրել էր, որ Սուրեն Պապիկյանն իր կենսագրությունը սրբագրել է և որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից։ Ըստ հրապարակման` ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել Պապիկյանին, նա անգամ դատապարտված է եղել։ Թերթի տեղեկություններով` զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով հարվածել է, և քրգործ է հարուցվել։
Հրապարակմանն ի պատասխան, Պապիկյանը Facebook–ի ուղիղ հեռարձակման միջոցով տեղեկացրել էր, որ ափսոսում է իր կյանքի այդ դրվագի համար, բայց նաև փակված է համարում այդ էջը, քանի որ ՀՀ օրենսդրությամբ, եթե որևէ դատվածություն մարված է, այդ անձը դատված չի համարվում։ Նրա խոսքով` որևէ մեկի նկատմամբ ուժ չի գործադրել, զենք չի կիրառել և համաներմամբ ազատ է արձակվել։ Նա նաև կոչ էր արել ԱԱԾ տնօրենին, ոստիկանության պետին պարզել, թե իր անձնական տեղեկությունն ինչպես է դարձել հասարակության և տարբեր լրատվականների սեփականությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".