Последние новости

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՎԵՐԱԲԱՑԵԼ Է ԵՐԿՈՒ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍԻՍԻԱՆՈՒՄ ԵՎ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

Մարտի 17-ին Սիսիան և Եղեգնաձոր քաղաքներում տեղի ունեցավ Արդշինբանկի վերանորոգված մասնաճյուղերի հանդիսավոր բացումը: «Սիսիան» և «Եղեգնաձոր» մասնաճյուղերը հաճախորդներին կսպասակեն ընդարձակ, հարմարավետ և նորագույն տեխնիկայով հագեցած սրահներում, հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել շուրջօրյա ինքնասպասարկման գոտիից: Բացմանը ներկա էին Բանկի ղեկավար անձինք, պատվավոր հյուրեր:

АРДШИНБАНК ОТКРЫЛ ОБНОВЛЕННЫЕ ФИЛИАЛЫ В СИСИАНЕ И ЕХЕГНАДЗОРЕ 2

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը շնորհավորեց ներկաներին իրադարձության կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Արդշինբանկին կատարած աշխատանքի համար` ի շահ մարզի բնակիչների. «Արդշինբանկի կողմից ստեղծված նոր և հարմարավետ պայմանները կնպաստեն մեր քաղաքացիներին ավելի բարձր որակով սպասարկվելուն, ովքեր օգտվում են Բանկի ծառայությունների ամբողջ սպեկտրից` բիզնես վարկերից մինչև ֆիզիկական անձանց վարկավորում, փոխանցումներից մինչև ավանդային ծառայություններ»:

Նույն օրը՝ Եղեգնաձորում վերաբացվեց Արդշինբանկի մեկ այլ արդիականացված մասնաճյուղ:

АРДШИНБАНК ОТКРЫЛ ОБНОВЛЕННЫЕ ФИЛИАЛЫ В СИСИАНЕ И ЕХЕГНАДЗОРЕ 2

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց Արդշինբանկի կողմից իրականացվող տարածաշրջանային զարգացման քաղաքականության կարևորության մասին: «Շատ կարևոր է, որ Արդշինբանկը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մարզային մասնաճյուղերը և նպաստում դրանց հավասարաչափ զարգացմանը: Նման վերազինումը և ժամանակակից լուծումները նոր շունչ են հաղորդում մարզային կյանքին՝ ծառայությունների մատուցման որակը մոտեցնելով մեծ քաղաքներում առաջարկվող մակարդակին»:

Արդշինբանկի Գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանը նշեց, որ չնայած համավարակի դժվար պայմաններին, Արդշինբանկը շարունակում է հետևել մասնաճյուղային ցանցի զարգացման և արդիականացման քաղաքականությանը՝ իր ծառայություններն ավելի մատչելի դարձնելով հեռավոր շրջաններում բնակվողների համար:

«Ընդհանուր առմամբ, վերակառուցումներ տեղի են ունեցել բանկի 51 մասնաճյուղերում: Շարունակվում են ներդրումները մասնաճյուղային և ԱԳՄ սարքավորումներում, ինչպես նաև հեռահար բանկային ծառայությունների զարգացման նպաստող մի շարք նախագծերում, որոնք հնարավություն են ընձեռելու բարձրացնել հաճախորդների սպասարկման որակը: Այս քաղաքականությունը, առաջին հերթին, թելադրված է հաճախորդների շահերով: Մեր նպատակն է ապահովել բարձր չափանիշներին համապատասխանող բանկային ծառայությունների մատուցում մեր հաճախորդներին՝ առավելագույնս մատչելի պայմաններով»:

Արդիականացված մասնաճյուղերը կգործեն ք. Սիսիան, Սիսական 21 հասցեում (երկուշաբթի - ուրբաթ 09:15-16:45), ք. Եղեգնաձորում ՝ փ. Մոմիկա 3 հասցեում (երկուշաբթի - ուրբաթ 09: 15-16:45, շաբաթ 10:15- 13:45):

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը ամենամեծ ցանցերից մեկն է Հայաստանում: Այսօր բանկն ունի 62 գործող մասնաճյուղ Երևանում և Հայաստանի մարզերում:

 

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «МОЯ АМЕРИЯ, МОЯ СЕМЬЯ» - МНОЖЕСТВО ПРИВИЛЕГИЙ, РОЗЫГРЫШ БОЛЕЕ 300 ПОДАРКОВ И МНОГОЕ ДРУГОЕ
    2025-05-08 15:08

    Америабанк запускает проект «Моя Америя, моя семья» как логическое продолжение проекта «Моя Америя, моя Армения», реализованного в конце прошлого года.

  • ПИСЬМО 1945 ГОДА
    2025-05-08 10:25

    21 мая 1945 г. г. Тбилиси

  • STPROFIT ОТЗЫВЫ: КАК ПЛАТФОРМА ПОМОГАЕТ МАСШТАБИРОВАТЬ ПРИБЫЛЬ
    2025-05-07 10:22

    TProfit – это инвестиционная платформа, созданная не только для комфортного старта, но и для устойчивого развития. Она предлагает не просто доступ к финансовым рынкам, а полноценную систему, которая помогает развивать навыки, улучшать результаты и постепенно масштабировать прибыль. Всё больше пользователей подтверждают в отзывах о STProfit, что это пространство, где рост капитала становится не мечтой, а чёткой системой для заработка.

  • ГЕРОИЧЕСКОЕ УЧАСТИЕ АРМЯН В СВО. ЧАСТЬ ТРИНАДЦАТАЯ
    2025-05-07 10:08

    Очередная наша статья выходит в канун великого праздника – 80-летия Дня Победы. Защитники России, как и 80 лет назад, продолжают свою священную борьбу против фашизма уже в бывшей братской Украине, где нацистская клика 11 лет назад, устроив государственный переворот, взяв на вооружение идеологию махровой русофобии, начала ущемление и дискриминацию русского населения, а потом организовала массовые убийства. Для защиты Русского мира 24 февраля 2022 года Россия была вынуждена начать специальную военную операцию (СВО). Газета «Ноев Ковчег» продолжает серию публикаций, посвященных теме участия и подвигам защитников России в зоне СВО. Тысячи российских армян наравне со всем многонациональным народом России принимают активное участие и вносят свою лепту в борьбу против украинского нацизма и за спасение Русского мира в Донбассе. В предыдущих 12 частях серии наших публикаций мы уже рассказали о 142 героях-армянах, которые, не щадя жизни и здоровья, защищали и защищают Россию и новообразованные республики.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ