Շարմազանով․ Երբ ԿԸՀ-ն կհայտարարի ընտրության օրը, այդ ժամանակ ՀՀԿ-ն իր կարծիքը կասի
«Դե յուրե դեռևս ընտրություններ նշանակված չեն, որովհետև թեկուզ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, իսկ իրական կապիտուլյանտի կողմից հայտարարություն անելը դեռևս դե յուրե չի նշանակում, որ ընտրություն է լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, տեղեկացնում է Panorama.am-ը:
Նա նշեց, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրության օրը, ՀՀԿ-ն օրենքով սահմանված, կարգով և ժամկետներով իր որոշումը կկայացնի ու կարծիքը կարտահայտի:
«Հանրապետականը քաղաքական որևէ պրոցեսում դիտորդ չի լինելու, Հանրապետականն ունի անելիք և ասելիք, Հանրապետականը պայքարելու է իր իդեալների համար՝ անկախության, ինքնիշխանության, Արցախյան հիմնախնդրում հայկական լուծման, բնականաբար, գլխավոր խոչընդոտի դեմ: Իսկ գլխավոր խոչընդոտն է նիկոլիզմը, կապիտուլյանտը մարմնավորում է այդ նիկոլիզմը:
ՀՀԿ-ն Հայաստանի անկախ երրորդ հանրապետության ամենակայացած քաղաքական ուժերից մեկն է»,- ասաց Շարմազանովը:
Հարցին՝ ՀՀԿ-ն ունի՞ վարչապետի թեկնածու, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ի կադրային բազան բավականին պրոֆեսիոնալ է, հարուստ, բայց բոլորի հարցերի մասին խոսենք իր ժամանակին:
Դե յուրե չունենք ընտրության օր, ունենք գրառում: Երբ հրաժարական տա, երբ խորհրդարանը երկու անգամ չընտրի նոր վարչապետ, միգուցե ընտրում է, կամ՝ վարչապետի պարտականությունն իր վրա՞ է մնում, թե՞ ուրիշի, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանի սցենարով է գնում, թե՞ հեռանում է Հայաստանից… Ինչ գիտենք, թե երեք ամիս հետո ինչ է լինելու: Երբ որ ԿԸՀ-ն արդեն հայտարարարի ընտրության օրը, այդ ժամկետում մեր կարծիքը կասենք»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 14:01
Подготовка боевиков для выполнения теракта в концертном зале «Крокус сити холл» велась с июня 2023 года на территории Турецкой Республики, а также Афганистана. Об этом говорится в документах, с которыми ознакомился ТАСС.
-
2025-07-03 13:59
Один из крупнейших в мире ИТ-акселераторов, американская компания Plug and Play, откроет в Армении представительство. Проект, согласованный с правительством Армении, был одобрен в четверг на заседании кабмина.
-
2025-07-03 13:57
Первое за долгое время заседание Совета по конституционной реформе состоится через две недели. Об этом сообщила министр юстиции Армении Србуи Галян после заседания правительства в четверг.
-
2025-07-03 13:55
4 июля в 18:00 состоится марш в поддержку Самвела Карапетяна. в связи с этим «Мать Армения» призывает принять участие в шествии.