USCIRF-ն արձանագրում է Ղարաբաղի հայկական ժառանգության հանդեպ Ադրբեջանի իրագործած վանդալիզմը
Միջազգային կորնական ազատության ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) արձանագրում է Ղարաբաղի հայկական ժառանգության հանդեպ Ադրբեջանի իրագործած վանդալիզմը:
Զեկույցում նշվում է, որ վերջին տարիներին Ադրբեջանում գրանցվել են դավանանքի ազատության համար պայմանների որոշ փոփոխություններ՝ կրոնական համայնքների վրա իրավապահ մարմինների ռեյդերի դադարեցում և, ինչպես հաղորդվում է, կրոնական շատ ակտիվիստների ներում:
Այդուհանդերձ, Ադրբեջանում դավանանքի ազատությունը շարունակում է խստորեն սահմանափակվել խնդրահարույց օրենսդրությամբ, մասնավորապես, երկրի «Դավանանքի ազատության մասին» 2009 թվականի օրենքով, և կառավարությունը այն վերանայելու հատուկ շահագրգռություն չի ցուցաբերում:
Զեկույցում նաև մանրամաս նկարագրված են շատ խոչընդոտները, որոնք ստեղծվում են կրոնական համայնքների պարտադիր գրանցմամբ և այլ սահմանափակումներով, կրոնական ակտիվիստների հետապնդումների շարունակմամբ և Լեռնային Ղարաբաղի շուրջ վերսկսված հակամարտության համատեքստում վերջերս կատարված խախտումներով:
«2020 թվականի սեպտեմբերին Հայասատանի և Ադրբեջանի միջև վերսկսվեց զինված հականարտությունը Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների շուրջ: Հոկտեմբերին ծավալված մարտական գործողությունների ժամանակ Հայաստանն Ադրբեջանին մեղադրեց Շուշի քաղաքի Ղազանչեչոց եկեղեցու նպատակաուղղված հերտակոծության մեջ: Եղած տեղեկություններով՝ եկեղեցուն երկու անգամ հասցվել են բարձրճշգրտության հրթիռային հարվածներ, որի հետևանքով լրջորեն վնասվել է շենքի տանիքը և ինտերիերը: Human Rights Watch կազմակերպությունը դեկտեմբերին հանգել է այն եզրակացության, որ հարձակումնը կանխամտածված էր և իրենից ներկայացնում է ռազմական հանցագործություն, որը պետք է հետաքննել և պատասխանատվության ենթարկել: Ադրբեջանը հայտարարել է, որ հայկական ուժերը ևս հրթիռակոծության հետևանքով կրոնական օբյեկտներ են վնասել:
Նոյեմբերի սկզբին հրադադարի մասին հայտարարությունը ռազմական առումով ամրագրեց Ադրբեջանի տարածքային նվաճումները և ժամկետներ սահմանեց Ադրբեջանին լրացուցիչ տարածքներ փոխանցելու համար, ինչը մտահոգություն առաջացրեց տարածաշրջանում տարբեր եկեղեցիների, վանքերի, գերեզմանների և այլ կրոնական ու մշակութային օբյեկտների պաշտպանության վերաբերյալ:
Հաղորդվում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը հավաստիացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ երկիրը կպաշտպանի այս շրջաններում քրիստոնեական եկեղեցիները, սակայն որոշ վայրեր, ինչպես Հադրութի հայկական եկեղեցուն կից գերեզմանատունը, արդեն վանդալիզմի են ենթարկվել: Նոյեմբերի վերջին ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը կրկնել է այդ տարածքում գտնվող ժառանգության օբյեկտների պաշտպանության կոչը և առաջարկել նախնական դաշտային առաքելություն ուղարկել`այդպիսի օբյեկտների գույքագրում իրականացնելու համար` «որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման»,- նշված է զեկույցում, տեղեկացնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռևս չի ստացել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներին հասանելիություն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.