Վլադիմիր ԼԵՊՅՈԽԻՆԸ ԹՎԱՐԿԵԼ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ
Հայաստանում հասարակությունը զբաղված է Արցախում պատերազմում կրած պարտության պատասխանատուներին փնտրելով: Սակայն պատերազմում միայն երեք հիմնական մեղավոր կա. մեղավոր են համաշխարհային ուժերը, որոնք խաղարկում են հայ-ադրբեջանական խաղաքարտը, մեղավոր է ագրեսորը՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև հայ հասարակության պառակտումը: Դրանում պատասխանատու են Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը: Այս մասին «Հայ-ռուսական ռազմավարական միության արդիական խնդիրները ժամանակակից սպառնալիքների և մարտահրավերների առջև» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԵՏՄ ինստիտուտի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Լեպյոխինը: Նա նշեց, որ հայ հասարակությունն աղետի է բախվել, սակայն այն այդքան էլ ադեկվատորեն չի արձագանքում դրա հետևանքներին, չի արձագանքում ռացիոնալ բացատրություններին:
«Իշխանությունները չեն ցանկանում ընդունել արտաքին քաղաքական կուրսի սխալը, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ անցնել գործողությունների այլ մարտավարության»,- հավելեց փորձագետը:
Լեպյոխինը պարզաբանեց, որ պատերազմում տուժել են Հայաստանը, Արցախը և Ռուսաստանի Դաշնությունը, իսկ տարածաշրջանում ձևավորված իրավիճակն ընդհանուր դժբախտություն է երեքի համար:
«Պարզվեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Արցախի ռազմական դաշինքն անարդյունավետ է, այն, կարելի է ասել, բացակայում էր, ինչը չի կարելի ասել թշնամու դաշինքի մասին: Մեր դաշինքն ընդհանուր նպատակներ, ընդհանուր թշնամու ընկալում և պատերազմի ռազմավարություն չուներ: Հայաստանը ռազմական պարտավորություններ չուներ Արցախի նկատմամբ, ռազմավարական համաձայնագրեր չուներ Ռուսաստանի Դաշնության հետ, ուստի Մոսկվան հստակ պարտավորություններ չուներ Երևանի հանդեպ:
Ռուսաստանի և Հայաստանի հակառակորդներն օգտվեցին նաև նրանից, որ Արցախի հարավում հայկական գործունակ զորամիավորումներ կամ ռուսական զինվորականներ չկային: Եթե այնտեղ լիներ ռուսական ռազմաբազա լիներ, հնարավոր կլիներ ձախողել Ադրբեջանի հարձակումը Շուշիի դեմ և Լաչինի միջանցքի կողմը: Հակառակորդներն ուժեղացնում են իրենց ներկայությունը տարածաշրջանում և ազդեցությունը Արցախում և կանգ չեն առնի, եթե նրանք ընդհանուր ջանքերով չկանգնեցվեն»,- շեշտեց նա:
Նրա կարծիքով՝ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է վերանայեն ռազմական դաշինքը, իսկ դրա համար կարևոր է քաղաքական համակարգը համապատասխան տեսքի բերել, քանի որ անհնար է նոր դաշինք կնքել, երբ Հայաստանում այնպիսի Անվտանգության խորհուրդ է գործում, որն արգելափակում է այդ դաշինքի զարգացումը: Երբ այնտեղ կան մարդիկ, ովքեր առաջնային են համարում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը:
«Այս առումով արտահերթ ընտրությունների անցկացումը ես ճիշտ եմ համարում: Դրանք թույլ են տալիս վերաբեռնել Հայաստանի քաղաքական համակարգը, կազմել նոր կառավարություն, իրականացնել սահմանադրական բարեփոխումներ և վերադառնալ նախագահի դերի ուժեղացմանը երկրում (անցում դեպի նախագահական կառավարման ձև)»,- եզրափակեց Լեպյոխինը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.