Թուրքիայում դրական են որակել Հայաստանում արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Անկարան ողջունում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ընդունված որոշումը և հուսով է, որ Երևանը հավատարիմ կմնա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրին: Այս մասին РИА Новости-ին ասել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ահմեդ Բերաթ Չոնքարը:
«Մենք ճիշտ ենք համարում, երբ ընտրություններն անցկացվում են ազատորեն, և իշխանությունը փոխվում է ըստ ժողովրդի կամքի: Ինչպես գիտեք, Թուրքիայում հեղաշրջումներ են եղել, վերջին փորձը եղել է 2016-ի հուլիսին: Կառավարությունների բռնի փոփոխությունը երկիրը հետագայում ներքաշում է քաոսի մեջ և լարվածություն ստեղծում ամբողջ տարածաշրջանում: Հետևաբար, Հայաստանում ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների անցկացումը ճիշտ ուղի է», - ասել է Ահմեդ Բերաթ Չոնքարը:
Նա հույս է հայտնել, որ հայ ժողովուրդը կընտրի այնպիսի քաղաքականություն, որը կբերի նրան տնտեսական և քաղաքական կայունություն, խաղաղություն և բարգավաճում:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա հաշվի առնելով տարածաշրջանում այնպիսի կարևոր դերակատարների մասնակցությունը, ինչպիսիք են Ռուսաստանը և Թուրքիան, և Ադրբեջանի կոռեկտությունը միջազգային իրավունքի տեսանկյունից այս հարցում, կարծում եմ, որ գործընթացը կշարժվի կայունության և խաղաղության հիման վրա: Ով էլ գա Հայաստանում իշխանության, պետք է հավատարիմ մնա Ղարաբաղի մասին համաձայնագրին և գործի միջազգային իրավունքի շրջանակներում՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, հանգստության և կայունության», - ասել է թուրք պատգամավորը:
«Հակառակ դեպքում՝ անհրաժեշտ կլինի կոշտ գործել, և դա չի բխում բուն Հայաստանի շահերից», - նշել է Չոնքարը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.