Գագիկ Գինոսյան․ Հայաստանը համր է և խուլ
Մշակութաբան, «Կարին» երգի և պարի համույթի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի տեղեկություններով, Շուշիի «Կանաչ ժամ» ժողովրդական անունը կրող եկեղեցու միայն գմբեթն է ավերված, թեև դա ոչինչ չի փոխում՝ սրբապղծությունը մնում է սրբապղծություն:
«Սա հայկական մշակութային արժեքների ոչնչացման, պղծման հերթական դեպքն է, որը տեղի է ունենում համաշխարհային կառույցների լռության ներքո, իսկ Հայաստանի իշխանություններից խոսելու բան չկա: Հայաստանում իշխանություն չկա, ոչ էլ Արցախում կա, դրա մասին որևէ մեկը չի էլ բարձրաձայնել»,- ասուլիսում ասաց Գ. Գինոսյանը:
Նա հիշեցրեց, որ ժամանակին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 4 տարի պտտեցնում էր մատի շուրջ ամբողջ Հայաստանը, հայ մշակույթի գործիչներին ու «Քոչարին» չէր հաստատում որպես հայկական մշակութային ոչ նյութական ժառանգություն, այն ժամանակ էլ որևէ մեկը չէր բարձրաձայնում:
«Հետո պարզվեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն ոմն տիկին Բոկովան Ալիևի տիկնոջ մտերիմ ընկերուհին է` լինելով բուլղարուհի կամ Բուլղարիայում ապրող թուրքական ծագումով մեկը: Եվ «Քոչարիի» ընդունում եղավ միայն այդ կնոջը կաշառակերության վրա բռնելուց և աշխատանքից հեռացնելուց հետո, ու առաջին շնորհավորանքը ստացավ Շառլ Ազնավուրը` որպես Հայաստանի դեսպան ՅՈՒՆԵՍԿՕ-ում:
Դեռ այն ժամանակ Հայաստանի իշխանություններից, մշակույթի նախարարությունից որևէ մեկը չբարձրաձայնեց»,- ասաց մշակութաբանը:
Նա այլ օրինակներն էլ հիշեցրեց, մասնավորապե Ջուղայի խաչքարերի ոչնչացումն ու ընդգծեց՝ Հայաստանը երբևէ որևէ հարցի շուրջ նոտա չի հղել:
«Նույնը նաև Սիրիայում մեր Դեր Զորի հայկական եկեղեցու, Հալեպի հայկական եկեղեցու թիրախային ոչնչացումն էր: Եվ բացարձակ կարևոր չէ, որ դա Սիրիայում էր, դա հայկական եկեղեցի էր, որը պատկանում էր Հայ Առաքելական եկեղեցուն, բայց անգամ եկեղեցին չի բարձրաձայնել այդ մասին և հիմա էլ նույնն է: Հայաստանը համր է և խուլ: Հայաստանը չի լսում, երբ մասնագետներն են բարձրաձայնում, ինքն էլ չի բարձրաձայնում»,- ասաց Գագիկ Գինոսյանը, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.