«Հրապարակ». «ԻՆՉՈ՞Ւ ԲՀԿ-Ն ԴՐԺԵՑ ԻՐ ԽՈՍՔԸ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ դրժեցին իրենց խոսքը, հրաժարվեցին Հայրենիքի փրկության շարժման օրակարգից և համաձայնեցին Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրությունների գնալ:
«Ոչ մեկ ոչ մի բան չի դրժել, Հայրենիքի շարժման օրակարգը եղել է վարչապետի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը»։ Իսկ ժամանակավոր կառավարությո՞ւնը՝ Վազգեն Մանուկյանի վարչապետությամբ: «Մնացյալը տեխնիկական հարցեր են, այստեղ ամենակարևոր խնդիրն այն է, որ իրավիճակը շուտափույթ հանգուցալուծվի, և երբ որ խոսվում է իշխանության հեռանալու մասին և այլն, դա պետք է արվի ամենակարճ տարբերակով, իսկ դա արտահերթ ընտրություններն են»,- ասաց Աբովյանը։ Վստա՞հ եք, որ արտահերթով իշխանությունը կհեռանա, չի գործադրի վարչական լծակները: «Ես վստահ եմ, որ չի կարելի հապաղել, այ, դրանում վստահ եմ, և պետք է անել ամեն ինչ, որ այս իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի»։ Իսկ եթե իշխանությունը վերարտադրվի՞․․․ «Գիտեք, եկեք ժողովրդի տեղը մենք չորոշենք»։ Ես Ձեր՝ որպես ժողովրդի մի մասնիկի կարծիքն եմ հարցնում: «Իմ կարծիքն այն է, որ չի վերարտադրվի։ Իսկ հետո՝ «եթե»-ով չի, էլի, եթե վաղը միջուկային պատերազմ սկսվի՞»,- խոսքը կիսատ թողեց ու հեռացավ Աբովյանը։
Չնայած Ծառուկյան-Փաշինյան համաձայնությանը, ՀՓՇ անդամ երկու կուսակցություններից՝ ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից երեկ հայտարարեցին, որ իրենց օրակարգը չի փոխվել՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը ոչինչ չի նշանակում, հատկապես որ այս իշխանությունը կարող է հերթական անգամ ստել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: