Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՓԱԿԵ՞Լ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Փաշինյանը մտադիր է փակե՞լ Հայկական հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
«Հունիսի 20-ին Աժ արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի քաղաքական որոշումը ոչ միանշանակ ընդունվեց Հայաստանի քաղաքական շրջանակների կողմից։ Մի մասը անմիջապես հայտարարեց այդ ընտրություններին մասնակցելու մասին, իսկ մյուս մասն առայժմ չի հայտնում իր դիրքորոշումը` խորը անվստահություն ունենալով Փաշինյանի անձի և նրա իշխանության նկատմամբ։
Թուրքիան, սակայն, շտապեց ողջունել Փաշիմյանի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին քաղաքական որոշումը։
Սակայն կա շատ ավելի կարևոր հարց. ինչու՞ ընտրվեց հունիսի 20-ը, ի՞նչ քաղաքական հաշվարկ ունի Փաշինյանը և ի՞նչ գործողություններ ունի անելու մինչև իր հրաժարականը։
Այստեղ թաքնված է Հայկական շահի դեմ ամենամեծ վտանգը, նույնիսկ կարելի է ասել դավադրությունը։
Փաշինյանը և իր թիմակիցները բազմիցս հայտարարել են «արժանապատիվ» պարտվելու և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իրենց երազանքի մասին, մինչդեռ մինչ այս պահը այդ հարաբերությունները կարգավորված չեն։
Թուրքիայի նկատմամբ Փաշինյանի և իր թիմի առանձնահատուկ սերը այլևս ոչ ոքի համար հաղտնիք չէ, սակայն շատերի համար դեռ պարզ չէ, թե ինչու՞ մինչ այժմ Թուրքիան չի բացել Հայաստանի հետ սահմանը, ինչու՞ չեն հաստատվել դիվանագիտական հարաբերություններ։
Ինչու՞ թուրքական և սդրբեջանսկան փողերը չեն հոսել Հայաստան` ջերմացնելու Հայաստանի «հպրտ» քաղաքացինրի հոգիները։
Հատկապես որ հարաբերությունների այս կարգավորման համար հիմնական խնդիր հանդիսացող Արցախի հարցը Փաշինյանն արդեն լուծել է և այն նվիրել է Ադրբեջանին, իսկ Հայաստանում իշխանության են գտնվում իրենց գաղափարական հոգեզավակները, երիտհայերը, որոնք հետևողական իրագործում են իրենց նախահայրերի` երիտթուրքերի կիսատ թողած գործը։
Փաշինյանին ընտրությունների նախօրեին օդ ու ջրի պես պետք է իր խաղաղասիրության դոկտրինը հիմնավորող որևէ արդյունք, շոշափելի ձեռքբերում, որը կարելի է «խաղաղության», իսկ իրականում թրքասիրության ու քիրվայության գեղեցիկ փաթեթավորմամբ վաճառել Հայաստանի «հպարտ» քաղաքացիներին։
Պատասխանը մեկն է. Թուրքիան Հայաստանի իշխանությունից և անձամբ Փաշինյամից ակնկալում է ապրիլի 24-ին հրաժարվել հայկական պահանջատիրությունից, ներել թուրքերին և վերջնականապես փակել Հակական հարցը, որից հետո միայն թուրքիան կբացի Հայաստանի հետ իր սահմանը, իսկ Փաշինյանը կկարողանա սա ընտրություններին ներկայացնել որպես մեծ նվաճում և երկարատև «խաղաղության» ու «բարգավաճման» պատմական հնարավորություն»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.