Փոխնախարար․ Տուն-ինտերնատները չեն միավորվում
Ոչ ոք չի պատրաստվում Նորքի տուն-ինտերնատի բնակիչներին տեղափոխել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ կամ հակառակը: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Պարզապես, իրավակազմակերպական ձևն է փոխվում ՊՈԱԿ-ների: Քանի որ մենք գնում ենք համայնքային ծառայությունների ներդրման, դա չի նշանակում, որ մենք Նորքի և թիվ 1 տուն ինտերնատները միաձուլման արդյունքում փակելու ենք, բերելու ենք, միավորելու ենք: Մենք հիմա ստեղծելու ենք հավելյալ, նոր հերթերով պայմանավորված տատիկ-պապիկների համար համայնքային ծռայություններ, փոքր տների մոդել»,-ասաց նա:
Փոխնախարարը հերքեց, թե Նորքի տուն-ինտերնատը փակվելու է և գույքը վաճառվելու է. «Չի լինելու ոչ մի տեղափոխում, ոչ մի օպտիմալացում: Մարդիկ էնտեղ ապրում են, ոնց ձեզ համար է սա հարազատ տարածք, այնպես էլ այնտեղ ապրողների համար է նա հարազատ տարածք: Վերակազմակերպում չի լինելու:
Նախագծի բովանդակությունը հետևյալն է, քանի որ նախարարությունն ունի փոքր տներ և մենք պետք է գնանք համայնքահենք խնամքի կենտրոնների ստեղծման փոքր մոդելով, որովհետև կարևոր է, որ ծերերն ապրեն ոչ թե 100-200 հոգով, այլ ապրեն ընտանիքին մոտ խնամքի կենտրոններում, ապա նոր հերթացուցակները կլինեն արդեն ըստ համայնքային տների: Այդ տների մրցույթները դեռ նոր են»:
Նա նաև հերքեց, թե թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչները հացադուլ են հայտարարել. «Հացադուլ չկա: Ես շաբաթ-կիրակի եղել եմ այստեղ, տատիկ-պապիկների ը սնվել են»:
Մինչդեռ բնակիչներից մի քանիսը պնդում էին, որ հացադուլ են հայտարարել. «17 հոգի երեկվանից հացադուլ է հայտարարել, ինձ մոտ կա ցուցակը, սենյակներով, անուններով: Տնօրենը ո՞նց կարող է դա հերքի, եթե ինքը նոր առավոտյան եկել է»,-ասաց նրանցից մեկը:
Ինչ վերաբերում է նրան, որ տուն-ինտերնատի նոր տնօրեն է նշանակվել, փոխնախարարն ասց. «Նախկին տնօրենի ժամկետը լրացել է, նշանակվել է նոր տնօրեն: Այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ Երևանի N1 տուն-ինտերնատում բողոքի ակցիա են անում։ Պատճառն այն է, որ ըստ մամուլի տեղեկությունների կառավարությունը ներքին շրջանառության մեջ է դրել տուն-ինտերնատների միավորման մի նախագիծ, որով Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը և Նորքի տուն-ինտերնատը միավորվում են։
Ծերանոցի բնակիչներից մեկը նշեց, որ իրենք լսել են, որ Նորքի ծերանոցի շենքը վաճառվել է և ծեծերին տեղափոխում են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ. «Մենք դեմ ենք դրան, որովհետև եթե հիմա մի սենյակում 2 հոգով ենք մնում, պետք է սարքեն 3-4 հոգի: Եթե երկու հոգին չեն կարողանում զուգրանից օգտվեն, 3-4 հոգին ոնց են օգտվելու: Մենք մարդ ենք, իրավունքներ ունենք»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.