Последние новости

Անժելա ԷԼԻԲԵԳՈՎԱ. ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԱԶ ԵՎ ԲԵՆԶԻՆ

Ցավոք, կա հավանականություն, որ հայկական շուկայում կարող են հայտնվել ադրբեջանական գազ և բենզին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

«Մենք կարող ենք ականատես լինել Հայաստանում ադրբեջանական գազի և բենզինի գնմանը, իսկ այդ գումարով Բաքուն սպառազինություն կգնի, որը կկիրառի մեր դեմ»,-ասաց նա: Անդրադառնալով Արցախի անկախության ճանաչման թեմային՝ փորձագետը պարզաբանեց, որ մեզ համար դա պետք է առաջնային լինի, և եթե շարունակենք ամեն ինչ հանձնել, ապա կհանգենք ֆիզիկական ոչնչացման: «Ադրբեջանում հայաֆոբիան էլ ավելի է սրվել, իսկ պաշտոնական հռետորաբանությունն էլ ավելի է խստացել: Ալիևի նպատակն է զրկել Արցախի մնացած մասից և Սյունիքից»,-հավելեց Էլիբեգովան:

Նա նշեց, որ Ալիևը ծրագրում է Ադրբեջանին անցած տարածքներում բնակեցնել հայկական կողմի համար ոչ այդքան ընդունելի կոնտինգենտ: «Մարդկանց մի մասին պարզապես կստիպեն այնտեղ տեղափոխվել, սակայն այժմ այնտեղ չկան հաղորդակցություններ և լոգիստիկա: Աղդամի դեպքում, օրինակ, կպահանջվի 10 տարի այնտեղ կյանքը վերականգնելու համար»,-եզրափակեց փորձագետը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ