Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՀՀԿ-Ի ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑ ԴՐՎԱԾ ՉԻ
Ես չեմ կարծում, որ ընդդիմության քայլերն արդյունք չեն տվել. միգուցե ամբողջական արդյունք չեն տվել, բայց նաև ակնհայտ է, որ նաև ընդդիմության պրեսինգի արդյունքում այս կապիտուլյանտը որոշեց երկրորդ անգամ հրպարակ բերել արտհերթի օրակարգը: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, Կոմիտասի անվան պանթեոնում News.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով նրան, թե արդյոք ՀՀԿ-ն կմասնակցի ընտրություններին և ով կգլխավորի ցուցակը, Շարմազանովն ասաց. «Մի մարդու, այն էլ կապիտուլյանտի ֆեյսբուքյան գրառումով ընտրություններ չեն լինում: Երբ ինքը հրաժարական կտա, երբ ԱԺ-ն երկու շաբաթում նոր վարչպետ չի ընտրի, երբ ԿԸՀ-ն դե յուրե կհրպարակի ընտրության օրը և մենք կիմանանք, որ ՀՀ-ն մտնում է ընտրական փուլ, այդ ժամանակ կասենք մեր կարծիքը: ՀՀԿ-ի օրակարգում ընտրությունների հարց այս պահին դրված չի»:
Նա հավելեց, որ իրենց օրակարգը չի փոխվել՝ վարչպետի հրաժարական և հեռացում:
Հարցին, թե ինչպե՞ս, ի՞նչ քայլերով են հասնելու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, Շարմազանովը պատասխանեց. «Քայլերը կանենք կտեսնեք: Երբ որ հեռացնենք, կտեսնեք: Դեռ կարողանում է մնալ»: Նա ընդգծեց, որ ինքը անօպրինական ճանապարհներին դեմ է. «Բանավեճի մեծ թեմա է՝ ապստամբությունն օրինական է, թե անօրինական: Օրենքն է մարդու համար, թե մարդն է օրենքի համար: Կարևորը պետության շահն է, բայց ես ցնցումներին դեմ եմ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.