Ավանեսյանը մեկնաբանել է ադրբեջանցիների ու հայերի միջև տեղի ունեցած միջադեպը
Արցախի նախագահ մամուլի խոսնակը դատապարտում է ադրբեջանցիների կողմից հայ վարորդների մեքենաների վրա քարեր նետելու միջադեպը։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Երեկ` ժամը 13:30-ի սահմանում, ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների վրա, ինչի հետևանքով վնասվել է Լենտրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակին։
«Նման միջադեպերն ուղղված են Արցախի Հանրապետության իրավակարգի, ինչպես նաև եռակողմ հայտարարության դեմ»,–ասաց Ավանեսյանը։
Նա նշեց, որ ուզում է եռակողմ հայտարարությունը ստորագրողների ուշադրությունը հրավիրել միջադեպի վրա, որպեսզի նման դեպքերի կրկնությունը բացառվի։
Ավանեսյանը հայտնեց` Արցախի իրավապահները խաղաղապահների ներգրավվմամբ աշխատանքներ են տանում դեպքի առնչությամբ։ Այժմ նյութեր են նախապատրաստվում, որը ներքին գործերի նախարարը փոխանցի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.