Այվազյան․ Ինչ տարածքներով է լինելու Արցախի ինքնորոշումը
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԳ նախարարից հետաքրքվեց, թե ի՞նչ տարածքներով է լինելու Արցախի ինքնորոշումը։
«Դուք հայտարարում եք, որ Արցախի հարցի կարգավորումն ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա պետք է լինի։ Կուզեի իմանալ` ի՞նչ սահմանների մասին է խոսքը, քանի որ ԱԺ–ում մենք էլ մի փաստաթուղթ ենք շրջանառության մեջ դնելու, որ ավելի հստակ լինի տարածքների հարցը»,–ասաց Թովմասյանը։
Ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը նշեց, որ տարածքի վերաբերյալ սահմանումը պետք է փոխադարձաբար հստակեցվի Արցախի գործընկերների հետ։
«Սակայն այս պահին պետք է հստակ նշել` Արցախի հարցի կարգավորումը պետք է լինի այն տարածքների շրջանակում, որտեղ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է»,–ասաց Այվազյանը։
Թագուհի Թովմասյանն էլ արձագանքեց, որ ԱԺ–ում շրջանառության մեջ դրվելիք նախագծով էլ Արցախի անկախության հռչակագրում ամրագրված սահմաններն են լինելու, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».