Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ․ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ «ՁԻՈՒ ՔԱՅԼ» Է ԱՆԵԼՈՒ
Էրդողանը ապրիլի 24-ին հաշտության առաջարկ կանի հայերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Նաիրի Հոխիկյանը:
«Թուրքիայից ազդակներ եմ ստանում, որ ապրիլի 24-ին թուրքական իշխանությունը դիվանագիտական «ձիու քայլ» է անելու՝ վերջնականապես կոտրելու հայկական ազգային իմունիտետը և գրավելու Հայաստանը առանց զենքի։
Էրդողանը ցավակցություն կհայտնի «մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների (ցեղասպանության) երկու կողմի զոհերի» համար և կառաջարկի նոր էջ բացել երկու պետությունների հարաբերությունների համար։
Էրդողանը պատրաստակամություն կհայտնի բացել Հայաստանի հետ սահմանները, վերագործարկել ճանապարհները և երկաթուղիները, սկսել առևտուրը և համատեղ տնտեսական խոշոր ծրագրեր։
Սա այն համեղ պատառն է, որի մեջ դրված թույնը կսպանի հայկական պետականությունը։
Ապրիլի 20-30-ի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որ հունիսի 20-ին կազմակերպվեն արտահերթ ընտրությունները, բայց երբ Էրդողանն անի այդպիսի հաշտության առաջարկ, ՀՀ վարչապետը անպայման կօգտագործի առիթը և կդիմի ժողովրդին՝ նոր, լավ կյանք սկսելու և ընտրությունները չեղարկելու հարցով, ինչին մեծ թվով մարդիկ կպատասխանեն ԱՅՈՈՈՈ՝ առանց հասկանալու, որ «այո» ասում են իրենց ու իրենց զավակների մահվանը։
Պատրաստ լինենք այսպիսի սցենարին։ Մենք՝ «անուղեղ հայրենասերներս», պարտավոր ենք ամեն ինչ անել, որ ձախողենք թուրքական կողմի այդ ծրագիրը։ Հայաստանի ճակատագիրը չեն կարող տնօրինել մի խումբ արկածախնդիր «անհայրենիք տականքներ»։ Թուրքիայի սահմանը կբացվի մի օր, բայց ոչ հիմա և ոչ այսպես», - գրել է թուրքագետը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.