Последние новости

ԳՈՐՈՎԱՇԱՐԺ ՍՏԱԽՈՍՆԵՐ

Ստել միշտ, ստել ամենուր, մինչև վերջին օրն ու պահը, ստել առանց արգելակների. սա՛ է կարգախոսը մեր «ուսապարկերի»։ Նիկոլը նեղություն չտվեց իրեն կարդալ Սահմանադրական դատարանի 42-էջանոց որոշումը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ, որով մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Արմեն Գևորգյանին։ Իսկապես, ինչո՞ւ ծանրաբեռնի աչքերը, երբ առանց այդ էլ ամեն ինչ պարզ է։ Եվ հանձնարարեց, որ պատասխանի Լենա Նազարյանը։

Լենա Նազարյանը բարբառելու գնաց «Ազատություն» ռադիոկայան և ասաց, որ իրենք այստեղ ոչ մի կապ չունեն։ «Այլևս չենք միջամտ...», քիչ էր մնում բերանից թռցներ Լենան, բայց ժամանակին կանգ առավ ու շտկեց. «Մենք այլևս որևէ առնչություն չենք ունենում»։ Ասում է՝ դատախազությունը մեղադրանք է առաջադրել, հիմա թող ինքն էլ տակից դուրս գա։ Այսինքն՝ մենք մեղավոր չենք, դատախազությունն ինքն է եկել։ Իսկ իրենց թիմը՝ ի՞նչ։ Ոչինչ: Իրենք կողմ են անկախ դատական համակարգին, ինչպես պարզվում է։

Խեղճ, խեղճ Լենա։ Ինչ-որ բան է պատահել նրա հիշողությանը։ Տեղի ունեցած ամենը իսպառ մոռացել է։ Մոռացել է, թե ինչպես էր հիստերիայի մեջ կոկորդ պատռում երկրի գլխավոր «ուսապարկը»։ Մոռացել է, թե ինչպես էր իրենց սիրելի Սասունը գործ սարքում և էքստազի մեջ ասում ԱԱԾ ղեկավարին, որ ոչ միայն Քոչարյանին է պետք նստեցնել, այլև Խաչատուրովին, որ «խելքը գլուխը գա ու ցուցմունք տա»։

Կարծես թե երիտասարդ է Լենան, բայց արդեն մոռացել է, թե ինչպես էր երկրի գլխավոր «ուսապարկը» կոչ անում շրջափակել դատարանների շենքերը, և դատարանների շենքերն իսկապես շրջափակվեցին այն բանից հետո, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանը համարձակվեց դիմել Սահմանադրական դատարան՝ Քր.օր.-ի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցով, որով Սասունը գործ էր կարում Քոչարյանի վրա։ Եվ թե ինչպես էին դատավոր Գրիգորյանի դեմ նույնպես գործ սարքում, որը փլուզվեց դատարանում։ Իսկ սարքում էին, որպեսզի Քոչարյանի գործը հանձնեին այլ դատավորի։

Մոռացել է Լենան, թե ինչպես էին դիսերտացիայի գրագողության մեջ մեղադրում դատավորին, որը կալանքից ազատեց Քոչարյանին՝ նախկին նախագահների ֆունկցիոնալ անձեռնմխելիության մասին սահմանադրական հոդվածի հիման վրա։ Այսինքն՝ կարգավիճակի բերումով կատարած գործողությունների համար նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու անհնարինության։ Ի դեպ, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի այն ղեկավարը, որը կատարելով ուսապարկերի պատվերը՝ մեղադրում էր դատավոր Ալեքսանդր Ազարյանին դիսերտացիայի գրագողության մեջ, ինչը, բնականաբար, նույնպես փչոց դուրս եկավ, այսօր ողջ եռանդով թքում ու մազերն է պռճոկում. տառապում է, որ կապվել է այդ թիմի հետ։ Ինչպես որ շատ ուրիշներն են թքում։

Դե, և վերջապես, մոռացել է ընկեր Լենան գլխավոր «ուսապարկի» երգ երգոցը. թե ինչպես սկսվեց Սահմանադրական դատարանի դատավորների ձեռքերը ոլորելու գործընթացը՝ այն բանից հետո, երբ ՍԴ-ն այդ նույն չարաբաստիկ հոդվածի վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու համար դիմեց Վենետիկի հանձնաժողով ու Եվրոպական դատարան։ Ահա այդքան մոռացկոտ է մեր ընկեր Լենան։ Կամ ձևացնում է, թե չի հասկանում։ Նույնքան անհասկացող է, որքան քույրը ու եղբայր Սաֆարյանները։

Դե ինչ, եթե իսկապես չի հասկանում, թե ինչ էր կատարվում այն ժամանակ, և ինչու է ամեն ինչ այսպես շրջվել հիմա, կարող ենք բացատրել։ Առանձնակի բթամիտների համար։

Կար գլխավոր «ուսապարկի» մինիմում-ծրագիրը. որ Քոչարյանը ճաղերի հետևում անցկացնի նույնքան ժամանակ, որքան ժամանակին նստել է ինքը։ Բայց կար նաև ՝«թավիշ և սեր-2018»-ի գլխավոր հովանավորների իջեցրած մաքսիմում-ծրագիրը. որ Քոչարյանը հետապնդման տակ լինի այնքան ժամանակ, մինչև որ իրականացվի Արցախի հանձնումը։ Մինիմում-ծրագիրը կատարված է, մաքսիմում-ծրագիրը՝ գրեթե կատարված։ Եվ հիմա գլխավոր «ուսապարկի» համար ամենակարևորը իշխանությունից հնարավորինս երկար կառչելն է. ինքնապահպանման բնազդ։ Իսկ Քոչարյանի համար թող դատախազությունը պատասխան տա, ընկեր Լենան առնչություն չունի։

Չի՛ ստացվի, աղավնյակներս։ Բոլորդ եք պատասխան տալու։ Հերթով ու մեկ առ մեկ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • КОГДА РУЛЯТ «ХРАБРЫЕ НАЗАРЫ»
    2025-06-14 09:55

    Начинал Дональд Трамп бодро. С энтузиазмом, пожалуй, не уступающим энтузиазму Пашиняна в 2018-ом. На этой волне Трампу даже удалось на некоторое время прекратить огонь в Газе и наладить определенный американо-российский диалог, но к конкретным позитивным результатам по деэскалации в конфликтных регионах это пока не привело. Более того, видим, что многие планы Трампа не только не реализованы, но в определенной степени привели к эскалации ситуации.

  • ФАРИСЕЙ
    2025-06-13 10:06

    Никол Пашинян опубликовал очередной текст с очередными обвинениями в адрес руководства Армянской Апостольской Церкви. Текст примечателен, там надо только адресата поменять. Все обвинения гораздо более применимы в отношении правящей команды. Не особо мудрствуя, Пашинян переписал в адрес Католикоса известные обвинения в свой адрес.

  • НИСПОСЛАННЫЙ СВЫШЕ…
    2025-06-12 09:25

    Наверное, многие сегодня в команде Пашиняна пусть и не говорят об этом вслух, но думают: «Пашинян, а оно тебе было надо?». Имея в виду развязанную премьером кампанию против церкви. Именно против Церкви, а не отдельных церковников, которые, дескать, нарушили обет безбрачия и тем самым вызвали гнев главного, оказывается, хранителя моральных норм республики - Никола Воваевича Пашиняна. Собственно, и сам Пашинян не скрывает, что главная цель - поставить церковь под контроль государства, то есть, самого Пашиняна. 

  • ПАШИНЯН АНОНСИРОВАЛ КАСТИНГ ХУНВЕЙБИНОВ
    2025-06-11 09:19

    Шаги Никола Пашиняна, направленные на раскол армянской церкви, в частности, на раскол армянского общества в целом, продолжаются. Сегодня он уже заявляет о начале процесса создания «координационной группы», которая должна «предпринять активные шаги по освобождению Первопрестольного Святого Эчмиадзина и организации новых выборов Католикоса». Причем членов руководства этого неконституционного органа, некоего подобия руководства отрядов хунвейбинов, созданных Мао для «культурной революции», будет отбирать сам Пашинян. Правда, пока не ясно, предоставит ли Пашинян новым хунвейбинам полномочия на проверку выполнения священнослужителями обета безбрачия, или будет этим заниматься самолично. 

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ