Լավրով. Ռուսաստանին և Թուրքիային միշտ հաջողվում է համաձայնության գալ
Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները երբեմն զգալիորեն տարբերվում են, այդ թվում՝ Սիրիայում կարգավորման հարցերում, բայց կողմերին գործնականում միշտ հաջողվում է կոնսենսուսի գալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Մոսկվան ու Անկարան շատ հարցերում տարբեր դիրքորոշումներ ունեն, և «երբեմն այդ դիրքորոշումները սաստիկ տարբերվում են, բայց քանի որ մենք գնահատում ենք մեր հարաբերությունները, մենք մեր թուրք գործընկերների հետ միշտ կարող ենք լուծումներ գտնել, որոնք կբավարարեն երկուսիս»: Նա նշել է, որ դա բնորոշ է ինչպես նախագահների, այնպես էլ արտգործնախարարների հանդիպումներին: «Միշտ ավելի լավ է բանակցել մեկի հետ, ով կարող է ազդել որոշակի իրավիճակի վրա և տեսակետներ ունի, որոնք տարբերվում են քո տեսակետից»: Որպես օրինակ Լավրովը ներկայացրել է սիրիական Իդլիբի վերաբերյալ համաձայնագրերը:
«Կա մի արձանագրություն, որի շուրջ երկու նախագահները պայմանավորվել էին երկու տարի առաջ,- մտաբերել է Լավրովը: - Այն իրականացվում է ավելի դանդաղ, քան հանաձայնեցված էր, բայց թուրքական կողմը վերահաստատում է այս արձանագրությամբ ստանձնած իր բոլոր պարտավորությունները»:
Խոսելով նշված արձանագրության արդեն իրականացված կետերի մասին՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ թուրքական դիտակետերը հանվել են ընդդիմության թողած տարածքներից: «Ներկայումս մենք աշխատում ենք M4 մայրուղու վերաբերյալ համաձայնագրերի լիարժեք իկրականացման ուղղությամբ,- շարունակել է նա: - Մենք 6 կիլոմետր լայնությամբ՝ ինչպես դեպի հյուսիս, այնպես էլ հարավ, ցանկացած զինված խմբավորումներից մաքրված անվտանգության միջանցք ստեղծելու պայմանավորվածություն ունեինք, որպեսզի ռուս-թուրքական համատեղ պահակախմբերը կանոնավոր կերպով պարեկեն այս մայրուղու վրա»:
Լավրովի խոսքով՝ սկզբում այս պայմանավորվածության հարցում որոշակի առաջընթաց կար, բայց հետագայում գործընթացը դանդաղել է: «Մենք, կարծես, իրավիճակը նորմայի ենք վերադարձնում, բայց հիմնական նպատակը ահաբեկիչներին առանց կենդանի վահանի թողնելն ու ոչնչացնելն է,- շեշտել է Լավրովը: - Այլ կարծիք չի կարող լինել», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.
-
2025-06-16 18:10
Все образовательные учреждения закрыты до особого распоряжения, заявил в воскресенье представитель Министерства образования Ирана Али Фархади. Все запланированные экзамены будут отложены, новые даты будут объявлены позже.