ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԻՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԵՎ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Մարտի 31-ից Հրազդան և Դիլիջան քաղաքների բնակիչները կսպասարկվեն Արդշինբանկի նորացված, ժամանակակից մասնաճյուղերում: Մասնաճյուղերում ամենակարևորը վերանորոգումը չէ, այլ հաճախորդների սպասարկման նոր հարմարավետ պայմանները, ինքնասպասարկման համար հատկացված 24/7 հատվածը, և մոտեցումը՝ անգամ ամենահեռավոր մարզերի բնակիչներին և տարածաշրջանի բիզնեսներին հասանելի դարձնել բանկային բոլոր ծառայությունները: Հանդիսավոր բացմանը ներկա էին բանկի ղեկավարները, պաշտոնյաներ, հաճախորդներ:
Ողջույնի խոսքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մասնավորապես նշեց, որ Տավուշի մարզը բիզնեսի զարգացման մեծ հնարավորություններ ունի, որն անհնար է իրականացնել առանց ֆինանսական գործիքների. «Մենք հսկայական ներդրումային ծրագերի հնարավորություն և ներուժ ունենք, և շատ կարևոր է բիզնեսի և բանկի համագործակցությունը: Արդշինբանկի ներդրումը և վերանորոգված մասնաճյուղի բացումը դիտարկում ենք ոչ միայն որպես մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, այլ նաև նոր բովանդակության ներմուծում և ռեգիոնալ զարգացման հնարավորություն՝ հատկապես բիզնեսին ուղղված»:
Նորացված մասնաճյուղերը կգործեն Հրազդանում՝ փ. Սպանդարյան 5/1 (երկուշաբթի - ուրբաթ 09:15-16:45), Դիլիջանում՝ փ. Մյասնիկյան 60 (երկուշաբթի - ուրբաթ 09:15-16:45) հասցեներում:
Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրենի տեղակալ - վարչության պետ Արսեն Թամազյանը շնորհակալություն հայտնեց Հրազդան և Դիլիջան մասնաճյուղերի հաճախորդներին համագործակցության, ցուցաբերած վստահության և հավատարմության համար` նշելով. «Մենք փորձում ենք անել հնարավորը, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդ, անկախ նրանից, որ մարզում է գտնվում, ստանա արագ և որակյալ սպասարկում: Մասնաճյուղային ցանցի արդիականացման լայնածավալ ծրագրի շրջանակներում վերաբացում ենք արդեն 60 մասնաճյուղերից 54-րդ և 55-րդ մասնաճյուղերը»:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը ամենամեծ ցանցերից մեկն է Հայաստանում: Այսօր բանկն ունի 60 գործող մասնաճյուղ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 13:34
Представители московских армянских организаций посетили посольство Исламской Республики Иран в РФ, и выразили свою солидарность с народом Ирана в эти тяжёлые дни.
-
2025-06-17 13:01
"Важно, что администрация президента Трампа, в отличие от администрации Байдена и ЕС, более реалистично и объективно воспринимает важную роль России в мире, а также ущерб, нанесенный самим американцам в связи с их же собственными санкциями против РФ, - пишет на своей странице в Фейсбук экс-замминистра обороны Армении Артак ЗАКАРЯН.
-
2025-06-17 09:33
Принадлежность к народу, историческая судьба которого выкована в единстве религиозного духа, национального достоинства и несгибаемой воли, обязывает нас констатировать: сегодня мы становимся свидетелями опасного размывания этих основ армянской идентичности.
-
2025-06-17 08:47
18 июня в Ереване пройдет HIF Yerevan 2025 — ведущая международная платформа для обсуждения тенденций в сфере гостеприимства и инвестиционного сотрудничества.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-05 16:11
Արդշինբանկը կանցկացնի «Cashback Mastercard բոլոր քարտապաններին» ակցիան՝ նշանավորելով ամառը ևս մեկ հաճելի և օգտակար համագործակցությամբ:
-
2025-05-06 12:33
Ապրիլի 19-ին՝ Երկիր մոլորակի միջազգային օրվան ընդառաջ, «Իմ անտառ Հայաստան» հասարակական բնապահպանական կազմակերպության հետ համատեղ իրականացվող նախագծի շրջանակում Արդշինբանկի աշխատակիցները մասնակցել են Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում կայացած ծառատունկին, որի ընթացքում տնկվել է շուրջ 300 ծառ։
-
2025-04-21 12:25
«Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը hաջողությամբ ավարտվել է։
-
2025-04-17 16:29
Բրիտանական Global Banking & Finance Review ֆինանսական ամսագիրը Արդշինբանկը ճանաչել է 2025 թվականի Հայաստանի լավագույն բանկը միաժամանակ չորս անվանակարգերում. լավագույն կորպորատիվ բանկ, լավագույն բանկ կորպորատիվ և սոցիալական պատասխանատվության (CSR) ոլորտում, լավագույն փրայվիթ բանկ և լավագույն մանրածախ բանկ։