Թուրքական իսլամիստական շարժումը տեղ չունի Ֆրանսիայում
Թուրքական իսլամիստական Milli Görüş շարժումը (Ազգային տեսակետ) հակասում է ֆրանսիական արժեքներին և տեղ չունի Ֆրանսիայում, BFM TV-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը:
«Ես կարծում եմ, որ այս կազմակերպությունը, որը հակասում է (Ֆրանսիական) Հանրապետության արժեքներին, որը պայքարում է Հանրապետության արժեքների դեմ, կանանց և տղամարդկանց հավասարության դեմ, դեմ է մարդկային արժանապատվությանը»,- ասել է Գաբրիել Աթալը: «Ակնհայտ է, որ այն չպետք է գործունեություն իրականացնի և գոյություն ունենա հանրապետությունում»,- հավելել է նա:
Milli Görüş-ը հիմնադրել են Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթին Էրբաքանի կողմնակիցները, այն գաղափարապես մոտ է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:
Հաղորդվում է, որ այն ամբողջ Եվրոպայում ունի մինչև 300 000 անդամ, ինչը նրան դարձնում է թուրքական սփյուռքի ամենամեծ կազմակերպություններից մեկը:
Անցյալ շաբաթ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ դեմ է քաղաքում մզկիթի կառուցման համար Միլի Գյորխեին 2,5 միլիոն եվրոյի դրամաշնորհ տրամադրելու Ստրասբուրգի իշխանությունների որոշմանը:
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ջերալդ Դարմանինի խոսքով՝ կազմակերպությունը հրաժարվել է ստորագրել կառավարական նոր խարտիան, որը նպատակ ունի հակազդել կրոնական ծայրահեղականությանը, ուստի նրան չպետք է ֆինանսավորում հատկացվեր, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-29 09:44
Бывший омбудсмен Армении Арман Татоян также находится в Киранце.
-
2024-04-29 09:43
В Армении 28 апреля продолжились акции протеста против передачи территорий Азербайджану в рамках процесса делимитации.
-
2024-04-29 09:40
Меня арестовывают, чтобы заставить замолчать отца, но не падайте духом, продолжайте нашу справедливую борьбу. Об этом заявил сын полковника запаса Миграна Махсудяна, Ваагн Махсудян, при выходе из здания суда.
-
2024-04-29 09:39
Официальный представитель Госдепартамента США Мэтью Миллер распространил два сообщения, согласно которым госсекретарь США Энтони Блинкен провел телефонные разговоры с премьер-министром Армении Николом Пашиняном и президентом Азербайджана Ильхамом Алиевым.