Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ՀԻՄԱ Ո՞Վ Է ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ, ՏԱԿԱՆՔ
Կարմիր Շուկայի և Շուշիի մասին իմ և այլոց անհանգստություններն Արցախի նախագահի պաշտոնում նստած դավաճանը «կեղծ հայրենասիրական օրակարգ» է որակել։ Ինձ և իմ մտահոգությունները կիսող մարդկանց նա «ներքին թշնամի» է կոչել։ Հետո էլ ինձ ու իմ պես շատ ուրիշ «կեղծ հայրենասերների» հարց է տվել, թե որտե՞ղ էինք մենք, երբ թշնամին Կարմիր Շուկան էր գրոհում…
Այս ամենը Արայիկ Հարությունյանը երեկ է ասել, բայց իր քարոզչամեքենային ավելի քան մեկ օր է պետք եկել, որպեսզի նրա խոսքերից ընտրի ավել-պակասը, մոնտաժի, համապատասխան երաժշտություն ընտրի ու որպես մի էժան քարոզչական հոլովակ հանրությանը մատուցի։ Ճիշտ նույն ոճով, ինչպես ժամանակին էլ Շուշին կորցնելու վտանգի մասին էր հոլովակ նկարում, երբ առավոտյան գնացել էր Ղազանչեցոց եկեղեցու մոտ նկարահանվելու, իսկ հետո մի քանի ժամ ծախսել և միայն ուշ երեկոյան տագնապի այդ «կոչը» հոլովակի տեսքով ներկայացրել ժողովրդին։ Արագ և շտապ գործելու փոխարեն տեսահոլովակ էր նկարում այն ժամանակ և հիմա։ Միայն այս փաստը, բավական պետք է լիներ, պնդելու համար, որ գործ ունենք ոչ թե ղեկավարի, հայրենասեր առաջնորդի, այլ ցինիկ և էժան պոպուլիստի հետ։
Բայց թույլ տվեք այսքանով չբավարարվել։ Նախ, ինձ և իմ պես մարդկանց ուղղված նրա մեղադրանքների ու հարցադրումների մասին։ Ենթադրենք ես իսկապես կեղծ հայրենասեր եմ (միշտ դեմ եմ եղել նման դիսկուրսի ու երբեք չեմ փորձել ո՛չ հայրենասեր ներկայանալ, ո՛չ էլ ուրիշների հայրենասիրությունը չափել) ու պատերազմի ժամանակ էլ ոչինչ չեմ արել Արցախի ու մեր հաղթանակի համար (թեև ուժերիս ու մասնագիտական կարողություններիս չափով ամեն կերպ փորձել եմ մասնակից լինել).... Եվ ի՞նչ։ Ուրեմն ես ու ինձ նմանները չպիտի՞ պատասխանատվության կանչեն այն մարդուն, ով ուղիղ մեկ տարի առաջ այդ նույն գյուղերում մարդկանց բարեկեցիկ ապագայի, անվտանգության ու նոր հաղթանակների խոստումներ էր տալիս։ Մարդուց, ով ստանձնել էր Արցախի տարածքային անվտանգության երաշխավորի պարտավորությունը։ Ով ասում էր, թե Արցախի օդը պաշտպանված է։ Որ բանակն ավելի մարտունակ է, քան երբևէ և այլն, և այլն։
Լավ, իր խոստումներն ու պոռոտախոսությունն էլ մի կողմ դնենք։ Եկեք տեսնենք, թե ի՞նչ արդյունքների է հասել Արցախում ուղիղ մեկ տարում նախագահի պաշտոնին բազմած անձնավորությունը։ Շուշին չկա, Հադրութը չկա, Քարվաճառը չկա, Քաշաթաղը չկա, Մեխակավանը չկա, Ակնան չկա… Արցախի 75%-ը չկա։ Տղերքն էլ չկան… Ընդ որում, նշվածի բացարձակ մեծամասնությունը չկան, ոչ թե այն պատճառով, որ թուրքն է գրավել։ Այլ որովհետև երկու դավաճան՝ Նիկոլն ու Արայիկը, հանձնել են դրանք թուրքին։
Հիմա ո՞վ է ներքին թշնամին, տականք։
Ու այսքանից հետո նա դեռ համարձակվում, բերանը բացում ու խոսք է ասում։ Սրանք դեռ չեն հասկանում, թե ինչ աղետ ու ողբերգություն են բերել մեր ժողովրդի գլխին։ Սրանք դեռ կարծում են, որ կարողանալու են մարսել այս ամենը։
Հրանտ Մելիք-Շահնազարյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 17:00
Вопрос кандидата в премьер-министры – необходимость, и консультации вокруг его личности могут и должны состояться, при этом амбиции и представления оппозиционных политических сил необходимо временно отставить в сторону, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Артак Закарян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-05-05 09:27
Было бы справедливо, если бы Патриарх Московский и Всея Руси Кирилл за уничтожение христиан и их культурного наследия наградил орденом не только Мехрибан Алиеву, но и ее партнершу – Анну Акопян, пишет в соцсети Фейсбук историк, доктор политических наук Армен АЙВАЗЯН.
-
2025-05-02 13:41
Правительство Армении заключило договор с организацией Mercury Public Affairs, занимающейся лоббингом и общественными связями, которая в прошлом представляла посольство Турции в Вашингтоне, сообщает 301.
-
2025-05-01 10:40
В Ереване, в стенах Объединения ветеранов Республики Армения имени маршала И.Х. Баграмяна, состоялась трогательная и по-настоящему историческая встреча: ветеран Великой Отечественной войны, краснофлотец Лачин Степанян представил публике сборник своих стихов под названием "Моё время, моя Победа". Книга вышла в рамках Книжной серии ДИАЛОГ при поддержке и непосредственном участии руководителя проекта, общественного деятеля Юрия Навояна.