«168 ժամ»․ ՊՈՒՏԻՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԻՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
«168 ժամ» թերթը գրում է. «Վերջին օրերին ՌԴ-ն ակտիվացրել է շփումները Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ տարբեր մակարդակներում: Գուցե դա պայմանավորված է եռակողմ ապաշրջափակման բանակցություններում առանցքային հանգրվանով կամ թյուրքալեզու երկրների խորհրդում Ադրբեջանի նախագահի համարձակ հայտարարություններով, պարզ կդառնա առաջիկայում:
Սակայն ՌԴ ակտիվացումն արտահայտվեց թե՛ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումներով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, թե՛ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ Երևան և Բաքու կատարած այցերով, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցներով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:
ՀՀ-ում թավշյա հեղափոխություն կոչվող քաղաքական իրադարձությունից հետո բազմիցս ենք գրել Փաշինյան-Պուտին շփումների, հատկապես՝ հեռախոսազրույցների, դրանց բովանդակության, տոնայնության, հաճախականության կամ ընդհանրապես որոշակի շրջաններում՝ նույնիսկ բացակայության մասին:
Հերթական ուշագրավ և խոսուն դրվագը, որը ցույց է տալիս Պուտինի, Կրեմլի վերաբերմունքը հայաստանյան իշխանության նկատմամբ, Պուտինի հեռախոսազրույցներն են Փաշինյանի ու Ալիևի հետ: Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մարտի 26-ին, իսկ Պուտին-Ալիև զրույցը՝ ապրիլի 1-ին, ըստ երևույթին, ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված երկու հաղորդագրություններում նկատվող տարբերություններն այն դեպքում, երբ Կրեմլը պաշտոնապես ավանդաբար ձգտել է պահպանել պարիտետը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև շփումներում, աչքի են զարնում:
Նախ՝ Փաշինյան-Պուտին գրեթե բոլոր հեռախոսազրույցների հաղորդագրություններում ռուսական կողմը նշում է, որ հեռախոսազրույցը հայկական կողմի նախաձեռնությամբ է՝ դրանով իսկ շեշտելով, որ զանգահարողը, այդ հարաբերություններից ինչ-որ բան ակնկալողը Փաշինյանն է, Կրեմլը որևէ որակում և գնահատական չի տալիս նաև հայ-ռուսական հարաբերություններին, ինչը ուշագրավ փաստ է:
Վերջին հաղորդագրությունը նաև շատ հակիրճ էր. «ԼՂ-ի շուրջ տիրող իրավիճակը քննարկելիս գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայունացել է և ընդհանուր առմամբ հանգիստ է։ Մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցերի շուրջ, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտը և կորոնավիրուսային վարակի դեմ պայքարը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների վերաբերյալ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: