Թուրքիայում 10 պաշտոնաթող ծովակալ է ձերբակալվել
Թուրքիայի իշխանությունները 10 պաշտոնաթող ծովակալի են ձերբակալել, ովքեր ստորագրել են Սև ծովի ռազմականացման կանխմանն ուղղված Մոնտրյոյի կոնվենցիայի վերաբերյալ հայտարարությունը, հայտնում է Anadolu-ն:
Հայտարարությունը, որը ստորագրվել էր 103 նախկին ծովակալների կողմից, պաշտոնյաների բացասական արձագանքին է արժանացել, ովքեր այն ռազմական ուժերի կողմից ուղիղ մարտահրավեր են համարել քաղաքացիական կառավարությանը:
Հայտարարության հետաքննության շրջանակներում երեք օրվա ընթացքում ևս չորս կասկածյալ է կանչվել ոստիկանություն:
Ծովակալները կասկածվում են պետական անվտանգության և սահմանադրական կարգի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ, հայտնում է Haberturk լրատվական կայքը:
Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը նշել է, որ հայտարարությունը կառավարությանը տապալելու ռազմական դավադրության նշաններ է պարունակում:
1936 թվականին ստորագրված Մոնտրյոյի կոնվենցիան կարգավորում է Բոսֆորի և Դարդանելի օգտագործումն այլ երկրներից բեռնատար նավերի կողմից: Այն Թուրքիային հնարավորություն է տալիս վերահսկել նեղուցներն իր սահմանների ներսում, իսկ խաղաղ ժամանակ երաշխավորում է քաղաքացիական նավերի մուտքը: Այն նաև սահմանափակում է ծովային նավերի մուտքը: Թուրքիան նախատեսում է Ստամբուլից հյուսիս Սև ծովը Մարմարա ծովի հետ կապող հսկայական ջրանցք կառուցել, որը, ըստ թուրք պաշտոնյայի, ենթակա չէ կոնվենցիային:
«Մոնտրյոյի կոնվենցիան Թուրքիային հնարավորություն տվեց չեզոք մնալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է խուսափել ցանկացած հայտարարությունից և գործողությունից, որոնք կարող են վնասել Մոնտրյոյի կոնվենցիային, որը կարևոր պայմանագիր է Թուրքիայի գոյատևման առումով»,- ասվում է պաշտոնաթող զինվորականների հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:04
Сотрудник полиции, применивший насилие в отношении журналиста, отстранен от службы, сообщает пресс-служба МВД.
-
2025-06-16 13:01
Правительство Израиля недооценило способность иранского руководства осуществить перегруппировку после гибели высокопоставленных военных республики. Об этом заявил в интервью телекомпании CNN вице-президент Института ответственного государственного управления Куинси Трита Парси.
-
2025-06-16 12:56
В Ереване проходит обсуждение, посвященное проблемам в отношениях государства и церкви. Напомним, что речь идет о ситуации, создавшейся в связи с многочисленными нападками премьер-министра РА Никола Пашиняна на ААЦ в целом и Католикоса всех армян Гарегина Второго лично. В обсуждении участвуют юристы и представители ААЦ.
-
2025-06-16 12:27
Власти в лице Никола Пашиняна пытаются назначить виновных в собственных провалах. Об этом заявил архиепископ Аршак Хачатрян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.