Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսումների գործը կարճվել է
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին News.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:
Նա ասաց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հարուցված քրեական գործով վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (հանցակազմի բացակայություն) կարճվել է:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունները ապօրինի ձայնագրառելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործին, ապա սրանով նախաքննությունը շարունակվում է: Այս գործով 3-ն էլ ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել:
Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային մամուլում տվյալներ էին հրապարակվել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին, որում հղում էր կատարվել youtube.com-ում տեղադրված ձայնագրությունը: Հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրությունում Արթուր Վանեցյանը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում էին «Մարտի 1-ի» գործը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 16:21
Ливанское движение «Хезболла» назвало удары Израиля по Ирану «опасной эскалацией» и «нарушением Израилем всех мер контроля и правил при полном американском прикрытии и спонсорстве».
-
2025-06-13 16:19
Законопроект, предусматривающий возможность сокращения срока военной службы за денежную плату, удостоился отрицательного заключения постоянной комиссии НС Армении по вопросам обороны и безопасности.
-
2025-06-13 16:17
Президент Ирана Масуд Пезешкиан в ходе обращения к нации подчеркнул, что законный и мощный ответ Исламской Республики Иран «заставит врага пожалеть о его глупых действиях», передает Tasnim.
-
2025-06-13 16:14
Армения не ставит перед собой задачу разрыва отношений с Россией и не намерена прекращать присутствие российских войск в стране․ Об этом заявил премьер-министр Армении Никол Пашинян