Կյանքից հեռացել է բարերար Հրայր Հովնանյանը
91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ մահախոսական է գրել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որը ներկայացնում ենք ստորև.
«Մեր ժողովրդին պատուհասած մեծ ցավերի մեջ մեկն էլ ավելացավ: Կյանքից հեռացավ հայ ժողովրդի արժանավոր զավակ, ազգային նվիրյալ, իր կյանքն ու գործը հայության ներկային ու ապագային նվիրած մեծ բարերար Հրայր Հովնանյանը:
Ես այն քչերից եմ, ովքեր քաջածանոթ են 1990-ից մինչև իր մահկանացուն կնքելը Հրայր Հովնանյանի հայրենանվեր բոլոր գործերին:
Դրանց մասին գուցե նաև ապագայում հատորներ գրվեն: Սակայն այսօր իսկ վստահաբար կարող ենք արձանագրել, որ, առանց Հրայր Հովնանյանի անձնուրաց մասնակցության՝
.չէր կայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամը,
90-ականների արցախյան հերոսամարտում դժվար կլիներ հասնել այն հաջողություններին, ինչը պատմական իրողություն է,
Հայաստանը չէր ունենա անվտանգության այն երաշխիքները, որոնք ապահովվեցին նախորդ 25-30 տարիների ընթացքում,
այն դերն ու դերակատարությունը չէր ունենա ԱՄՆ Հայկական համագումարը՝ որը Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության գործում ծանրակշիռ դերակատարություն է ունեցել և շարունակում է ունենալ,
չէին իրականացվի տասնյակ այն ծրագրերը, որոնք վերաբերում են աղետի գոտուն, Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն, Արցախի շենացմանը, հայ սերնդի ապագային ու կենսական անհրաժեշտության այլ հիմնախնդիրների լուծմանը:
Այս թվարկումները կարելի է երկար շարունակել:
Պարզապես ցանկությունս է, որպեսզի ժամանակակից սերունդը ճանաչի իր լեգենդներից մեկին, ում կյանքն ու գործն իմաստավորվել է հայրենիքին ու ժողովրդին անձնուրաց ծառայելով:
Սփյուռքահայերից շատերն են հայրենաշինության գործին իրենց մասնակցությամբ հարգանքի արժանացել: Հրայր Հովնանյանը նույնիսկ նրանց մեջ առանձնահատուկ դերակատարություն ուներ: Նա առաջին մեծահարուստ հայն էր, ով Հայաստանում իր տունն ու օջախը կառուցեց և բնակություն հաստատեց Մայր հայրենիքում:
Վազգեն Սարգսյանը հաճախ էր նրան ասում. «Հրայր, դու մեզանից ավելի հայ ես, ի՞նչ էինք անելու, եթե դու մեր կողքին չլինեիր»:
Նա մայր հայրենիքի կողքին եղավ մինչև իր մահկանացուն կնքելը:
Գնաս խաղաղությամբ Մեծ հայ, անձնուրաց հայրենասեր, քո կյանքն ու գործը սրբագործված հուշարձան կդառնա հայ սերունդների համար:
Իսկ ինձ համար իմ մեծ եղբոր կորուստը դառնացած հոգուս մեջ դատարկության խոր վիհ բացեց...»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.