ՊՆ շենքից ուղղաթիռով էվակուացում են աշխատակիցներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Զինծառայողների հարազատները փորձում են բացել դարպասները: Նրանց հաջողվել է պոկել դարպասների մի մասը:
Այս պահին ՀՀ պաշտպանության նախարարության շենքից ուղղաթիռով էվակուացնում են աշխատակիցներին։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` ՊՆ նախարարության տարածքն առաջին հերթին լքում են հղիները, ինչպես նաև այն կանայք, որոնք առողջական խնդիրներ ունեն։
Նշենք, որ երեկվանից անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են ՊՆ–ի բոլոր մուտքերը և թույլ չեն տալիս, որ ներսում գտնվող աշխատակիցները դուրս գան։
Այս պահին ՊՆ շենքի դիմաց լարված իրավիճակը շարունակվում է։ Անհետ կորած զինծառայողների և ռազմագերիների ծնողները պահանջում են հանդիպում ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ: Ծնողներն ուզում են, որ նշված պաշտոնյաները մոտենան իրենց և պատասխանեն հուզող հարցերին:
Նախարարության բոլոր 4 մուտքերն այս պահին փակ են։ Զինծառայողների հարազատները փորձում են բացել դարպասներից: Նրանց հաջողվել է պոկել դարպասների մի մասը: Ծնողների ձեռքին կան բենզինով շշեր, նրանք սպառնում են պայթեցնել ՊՆ–ի շենքի մոտ կայանած մեքենաները, եթե պաշտոնյաները հանդիպման չգան։
Հավելենք, որ երեկ պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։
Դրանից հետո ռազմագերիների հարազատները միացան ՊՆ–ի մոտ հավաքված անհետ կորածների հարազատներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 10:55
Мы постоянно обсуждаем, какие силы и лидеры пойдут на выборы. Но почти никогда не говорим о том, какой народ пойдет на выборы. А ведь именно ответ на этот, пугающе туманный, вопрос определит не только исход, но и сам ход выборов.
-
2025-07-15 10:45
Проект Минфина России о взимании пошлин с иностранных работников не может применяться к гражданам стран Евразийского экономического союза. Об этом говорится в комментарии, предоставленном Sputnik Армения коллегией по экономике и финансовой политике Евразийской экономической комиссии (исполнительного органа ЕАЭС).
-
2025-07-15 10:43
На фоне тёплых отношений властей Армении с турецко-азербайджанским тандемом в Баку продолжается так называемый «судебный процесс» по делу армянских пленных.
-
2025-07-15 10:40
Газета «Грапарак» пишет: