«Հրապարակ». ՍԴ-Ն ՀԱՍԱՎ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 13-ին՝ երեքշաբթի, Սահմանադրական դատարանը կքննարկի Նաիրա Զոհրաբյանին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու սահմանադրականության հարցը։
Հիշեցնենք, որ մի խումբ պատգամավորներ այդ հարցով դիմել էին ՍԴ։ Իսկ Զոհրաբյանը, խոսելով իրեն ազատելու վերաբերյալ «Իմ քայլի» նախագծից, ասել էր, որ այն իրավաչափ չէ, քանզի մշտական հանձնաժողովի նախագահի կողմից իբրև էթիկայի կանոնների խախտման փաստի վերաբերյալ եզրակացություն տալու լիազորությունը վերապահված է ոչ թե որևէ խմբակցության, այլ բացառապես պատգամավորական էթիկայի հարցերով ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովին։
Եթե ՍԴ-ն հօգուտ Զոհրաբյանի որոշում կայացնի, ապա նա կվերանշանակվի իր պաշտոնում, որից ազատեցին անցած տարեվերջին՝ «ժեխ» արտահայտությունը գործածելու համար։
Հիշեցնենք նաև, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը դեռ թափուր է՝ ԲՀԿ-ն թեկնածու չի առաջարկել, «Իմ քայլն» էլ ձեռնպահ է մնացել նախագահ նշանակելուց»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.