ԵՊՀ Խորհուրդն առայժմ իրավազոր է և կարող է նիստ գումարել
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարականի 11 դիմումները խորհրդի իշխանական անդամների մեծ մասը վարչապետին է ներկայացրել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, News.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մալխասյան։
«Խորհրդին 11 անդամների հրաժարականների մասին նամակով տեղեկացրել է ԿԳՄՍՆ խորհրդականը։ Խորհուրդն առայժմ իրավազոր է և կարող է նիստ գումարել»,- նշեց նա։
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի խոսքով ՝ իշխանությունները չեն կողմնորոշվում ռեկտորի ընտրության հարցում և խորհուրդը նպատակաուղղված լուծարման են տանում։ Դրա հետևանքով, ըստ Ափոյանի, մինչ 2 տարի համալսարանը ղեկավարում է ռեկտորի պաշտոնակատարը, հետզհետե ավելի են խաթարվում բուհ-ի կառավարման աշխատանքները։
«Կառավարությունը երկու տարի շարունակ քարկոծել է համալսարանին, հիմա էլ վերջին հենասյուներն է քանդում։ Համալսարանում արդեն երկու տարի է՝ խառնաշփոթ իրավիճակ է․ համալսարանը չունի ռեկտոր, ֆինանսական հաշվետություն չի տվել հոգաբարձուների խորհրդին։ Նոր օրենքի նախագիծ է փոխվում, համալսարանը չգիտի, թե այդ օրենքն իր վրա ինչպես է կիրառվելու։ Սրանք հարցեր են, որոնց համալսարանը պետք է պատասխանի, որպեսզի իր ճկուն դիրքը գրավի։ Բայց այսօր համալսարանը ղեկավարություն չունի։ Համալսարանը լճանում է հիմա, ապակենտրոն ղեկավարում է իրականացվում»,- ասաց Ափոյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.