Կառլեն Խաչատրյան. Չենք թողնելու, որ ԵՊՀ-ն քանդվի
«Ակնհայտ է, որ սա կազմակերպված է կառավարության և լիազոր մարմնի կողմից, որովհետև հրաժարականի դիմում ներկայացրած 15 անձինք նշանակված են կառավարության ու նախարարության քվոտայով»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Կառավարման ու գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով խորհրդում առաջացած ճգնաժամային իրավիճակը։
Խորհրդի անդամը նկատեց, հետաքրքիր զուգադիպությամբ 11 անձինք, երեքը՝ ապրիլի 9-ին դիմում են գրել ապրիլի 8-ին։
«Դիմումներում միայն ՀԲԸՄ նախագահ պարոն Յակուբյանն է պատճառաբանություն նշել։ Մնացած 14-ը ներկայացրել են մեկ տողանոց նախադասություն՝ խնդրում ենք դադարեցնել մեր լիազորությունները, պատճառաբանություններ չկան»,- ասաց նա։
Խաչատրյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դիմումները ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին ուղարկվել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի էլեկտրոնային փոստից։
«Սա ևս մեկ անգամ ապացուցում է այս պրոցեսի կազմակերպված լինելը։ Մենք նաև տեղեկություններ ունենք, որ փորձեր են արվել մյուս անդամների վրա ճնշում գործադրել, քանի որ ԵՊՀ կանոնադրությունը հստակ ֆիքսում է, եթե անդամների 50 տոկոսը՝ այսինքն 16 անդամ հրաժարական է ներկայացնում, ապա ինքնաբարեբար խորհրդի լիազորությունները դադարեցվում են։ Բարեբախտաբար, այս պահին կարող ենք ասել, որ իշխանություններն իրենց ուզածին չեն հասել, ինչպես տեսաք, նիստը մեկնարկեց»,- ասաց նա։
Միաժամանակ Կառլեն Խաչատրյանը մանրամասնեց, որ մնացած 17 անդամներից որևէ մեկի բացակայության, չներկայանալու դեպքում նիստը սկսել կամ շարունակել չեն կարող։
«Բարդություններ կան, բայց այդուհանդերձ, համլսարանականների անունից կարող եմ ասել, հաստատակամ ենք, այս պրոցեսն առաջ ենք տանելու ու չենք թողնելու, որ համալսարանը քանդվի»,- նշեց նա։
ԵՊՀ ամբիոնի վարիչը կարծում է՝ իշխանությունների նման վարքագծի պատճառն այն է, որ նախարարությունը չի ցանկանում՝ 50+50 սկզբունքով ընտրված խորհուրդը համալսարանի ռեկտոր ընտրի։
«Նրանք ուզում են, նոր օրենքի ընդունումից հետո հոգաբարձուների խորհրդի նիստում մեծամասնություն ունենան, ու իրենց ուզած մարդը ռեկտոր ընտրվի։ Այլ հիմնավորում այս պահին բերել չեմ կարող»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ նոր օրենքը, որի սահմանադրականության վերաբերյալ կասկած է հայտնել նաև ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, Հանրապետության նախագահը, նախատեսում է, որ հոգաբարձուների խորհրդի կազմում պետք է լինի 9 մարդ՝ 5+4 սկզբունքով, այսինքն՝ նախարարությունը կունենա մեծամասնություն։
Խաչատրյանը նշեց, այս պահին կարող են ռեկտոր ընտրել, եթե թեկնածուի օգտին քվեարկեն բոլոր 17 անդամները, այսինքն, խորհուրդն իրավազոր է։
«Ռեկտորի պաշտանակատարը տեղեկացրեց, որ դիմում են գրել ԿԳՄՍ, որպեսզի համալրեն խորհրդի կազմը։ 30 օրվա ընթացքում նախարարությունը պարտավոր է համալրել հրաժարական ներկայացրած 15 անձանց տեղերը»,- ընդգծեց նա, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 10:22
Цель Никола Пашиняна — отстранить Гарегина II из Первопрестольного любой ценой. Об этом сообщает газета «Жоховурд».
-
2025-06-28 10:19
Оппозиция должна консолидировать усилия и выйти из позиции преследуемого, так как власти не остановятся ни перед чем и готовы на самые подлые поступки. Об этом секретарь фракции "Честь имею" Тигран Абрамян заявил в беседе с журналистами у здания суда.
-
2025-06-28 09:31
Россельхознадзор заявил о введении с 27 июня 2025 года нового порядка ввоза срезанных цветов и бутонов из Армении в Россию. С указанной даты доступ в страну цветочной продукции происхождением и отправлением из Республики будет осуществляться только из мест производства, обеспечивающих процедуру прослеживаемости.
-
2025-06-28 09:29
Нам только что сообщили, что Канада, с которой очень сложно ТОРГОВАТЬ, включая тот факт, что они взимали с наших фермеров до 400% пошлин на молочные продукты в течение многих лет, только что объявила о введении налога на цифровые услуги для наших американских технологических компаний, что является вопиющей атакой на нашу страну. Об этом в соцсетях написал президент США Дональд Трамп.