«Հրապարակ»․ ԲԴԽ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. գրում է «Հրապարակը»։
«Այսօր տեղեկացանք, որ իշխանությունը չի հրաժարվել դատական իշխանության դեմ հարձակումներից ու ճնշումներից: Հայտնի է, որ նրա գլխավոր թիրախը ԲԴԽ–ն է, հատկապես նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որն այդպես էլ չստանձնեց իշխանական հրահանգները դատավորներին փոխանցողի դերը և հայտնվեց Նիկոլ Փաշինյանի սև ցուցակում: Մեր տեղեկություններով, քննչական մարմիններում քրգործ է հարուցվել Վարդազարյանի նկատմամբ»,–գրում է թերթը։
Ու թեև օրենքն ասում է, որ գործ հարուցելուց առաջ նախաքննության մարմինը պետք է ստանան ԲԴԽ համաձայնությունը, բայց խորհրդին անտեսել են: Առաջիկա օրերին նախատեսում են այդ գործով քննչական գործողություններ իրականացնել:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերի 15-ին Ռուբեն Վարդազարյանը կոչով դիմել էր հայաստանյան դատավորներին` հորդորելով զերծ մնալ քաղաքական ճնշումներից ու ազդեցություններից։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, երբ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրներին կալանավորելու հարցը, հղում կատարելով վարչապետի արտահայտությանը, դիմել էր դատավորներին, որ եկել է պահը տալու «ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։
Դրանից հետո իշխանության վերաբերմունքը նրա նկատմամբ փոխվել է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 05:59
Франция решительно осуждает приговор к пяти годам тюремного заключения, вынесенный российским судьей сопредседателю неправительственной организации по наблюдению за выборами «ГОЛОС» Григорию Мельконянцу. Об этом говорится в заявлении МИД Франции.
-
2025-05-20 05:56
Всеиндийский внутренний совет по драгоценным камням и ювелирным изделиям (GJC), высший орган, представляющий отечественную отрасль драгоценных камней и ювелирных изделий Индии, обратился к членам отрасли с просьбой прекратить деловые операции с Турцией и Азербайджаном. Об этом сообщает индийское издание The Hindu.
-
2025-05-20 05:52
Артисты Большого театра (Москва) и Мариинского театра (Санкт-Петербург) выступят в парке имени Туманяна в Ереване. Об этом сообщает мэрия столицы.
-
2025-05-20 05:48
«Зангезурский коридор соединит Турцию и страны тюркского мира». Об этом заявил министр транспорта и инфраструктуры Турции Абдулкадир Уралоглу.