ՀՀ ԱԳՆ․ Գերիների վերադարձի հարցում հայկական կողմն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությունը
Հայ ռազմագերիների փոխանցման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան բացահայտ արհամարհանք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած սեփական հանձնառությունների և իր միջազգային պարտավորությունների հանդեպ, «Արմենպրես»-ին տված հարցարույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ադրբեջանի իշխանությունների նման ապակառուցողական դիրքորոշումն ու գործելաոճը նաև վտանգում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության լիակատար իրականացումը:
Մենք բազմիցս ենք նշել, որ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիաների և հրադադարի մասին եռակողմ հայտարարության՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք պետք է Ադրբեջանի կողմից հայրենադարձվեն՝ առանց որևէ նախապայմանի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի հիման վրա», - ասել է Աննա Նաղդալյանը։
Նա նշել է, որ այս հարցում հայկական կողմն ակնկալում է միջազգային հանրության, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային մասնագիտացված կառույցների գործուն աջակցությունը՝ ապահովելու ադրբեջանական կողմում պատանդառության մեջ պահվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ և անվտանգ վերադարձը:
«Ապրիլի 13-ին եղել է ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում հատուկ նշվել է վերոնշյալ հարցը: Ինչպես գիտեք այս հարցում իրենց դիրքորոշումն են արտահայտել միջազգային մեր բազմաթիվ գործընկերներ առ այն, որ ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն», - ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 07:59
Доктор юридических наук, профессор Артур Гамбарян в соавторстве с доцентом Артаком Ованнисяном в 2025 году опубликовал научно-учебное пособие «Средства доказывания и доказательства в уголовном судопроизводстве Республики Армения».
-
2025-06-07 07:58
Президент Ирана Масуд Пезешкиани премьер-министр Армении Никол Пашинян провели телефонный разговор, в ходе которого подчеркнули важность углубления двусторонних отношений между Тегераном и Ереваном, сообщает Mehr.
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.