Էդմոն Մարուքյան․ Այդ գեներալի անունը Նիկոլ Փաշինյան է
«Լելե Թեփեի» օպերացիայի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, պետք չի շեղել ու հայտարարել գեներալի անունը, որն իբր մեղավոր է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Լելե Թեփեի» օպերացիան մշակել է գեներալ, հմաձյնել է գեներալ, իրկանացրել է գեներալ, իսկ ինքը միայն ներկա է եղել, մոդերատորություն է արել այդ հանդիպմանը, կարծիք չի հայտնել:
«Գեներալները կարծիքներ են ասում: Մի գեներալն ասում է՝ կարող ենք «Լելե Թեփեն» գրավել, երկրորդն ասում է՝ կարող ենք հասնել ստորոտին, ու էդտեղ դժվարություն կունեննք, երրորդն ասում է՝ եկեք չնենք այս օպերացիան, մյուսն էլ ասում է՝ եկեք մի շաբաթից անենք: Վերջում ինչ-որ մեկը, որի անունը Նիկոլ Փաշինյան է, ասում է՝ անում ենք դա այս ձևով: Բայց պատասխանատվություն ստանձնելու հետ կապված իրենք որևէ բան չունեն: Այսինքն դու վարչապե՞տ ես, թե մոդերատոր: Ասում է՝ ես մոդերացիա էի անում: Ժողովուրդը քեզ ընտրել է որպես վարչապետ, ասել է՝ դու գերագույն գլխավոր հրմանատարն ես, դու ես որոշումները կայացնում: Եթե «Լելե Թեփեի» հետ կապված որոշում ես կայացրել, ասա՝ սխալ որոշում էր, պլանավորել էիք այսպես, չստացվեց, բայց ասել, որ գեներալներն են որոշել, գտեք այդ գեներալի անունը, դա աբսուրդ է: Գեներալի նունը հայտնի է՝ Նիկոլ Փաշինյան»,-ասաց ԼՀԿ ղեկավարը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.