«Փաստ». ԱՐՏԱԿ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ 44-ՕՐՅԱ ՊԱՅՔԱՐ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փաստ» թերթը գրում է. ««Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդրանիկ նիստի ժամանակ՝ մարտի 11-ին, Արտակ Թովմասյանը հայտարարեց այս իշխանությունների հեռացման համար 44-օրյա պայքար սկսելու մասին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ընթացքում Արտակ Թովմասյանն ու իր թիմը ոչ միայն հրապարակային, այլև ոչ հրապարակային գործունեությամբ քայլեր են ձեռնարկում իրենց պայքարի հանգուցալուծման համար։ Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, ձևավորել են մասնագիտական թիմեր, իրականացնում են քննարկումներ, բարձրաձայնում առկա խնդիրների մասին և դրանց լուծման ճանապարհային քարտեզներ հրապարակում։ Հիմնական ուղղությունները կապված են երկրի համար ամենակարևոր հարցերի հետ՝ անվտանգություն և տնտեսություն։
Մեր տեղեկություններով, Արտակ Թովմասյանը ջանք ու եռանդ չի խնայում իր լայն կապերի միջոցով հասնելու իշխանության հեռացմանը։ Հայտարարված 44-օրյա պայքարին, սակայն, մնացել է ընդամենը 7 օր։ Այնպես որ, ապրիլի 23-ին պարզ կդառնա՝ հաջողվե՞ց հեռացնել իշխանությանը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 16:27
Мэрия Еревана демонтировала баннер с надписью "Свободу Самвелу Карапетяну" и фотографией предпринимателя, размещенный на здании ТЦ "Ташир" в центре Еревана.
-
2025-06-30 16:23
Два агента ФСБ России, работавшие под прикрытием в «Sputnik Азербайджан», задержаны, сообщили азербайджанские СМИ.
-
2025-06-30 16:20
Самыми популярными зарубежными направлениями для командировок в первой половине 2025 года оказались Минск (доля – 8,6%), Стамбул (7,1%) и Дубай (5,8%). Серьезно вырос интерес к деловым поездкам в столицу Беларуси: туда совершено на 19% заказов больше.
-
2025-06-30 16:16
Россия обеспокоена тем, что более двух часов российские дипломаты в Баку не могут связаться с журналистами – гражданами России. Об этом заявила ТАСС официальный представитель МИД России Мария Захарова.