«Ժողովուրդ»․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՇԵՇՏԱԿԻ ՆՎԱԶԵԼ ԵՆ
«ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարի իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ, ընդհանուր ներդրումները շեշտակի նվազել են՝ 2019 թվականին իրականացված 173 մլրդ 977 մլն դրամից դառնալով 30 մլրդ 255 դրամ: 2020-ին ուղղակի ներդրումները բացասական արդյունք ունեն, այլ կերպ ասած՝ 7 մլրդ 109 մլն դրամ հանվել է երկրից։
Միացյալ Նահանգների դեպքում խոսքը 1 մլրդ 575 մլն դրամի մասին է, Հայաստանից Նիդերլանդների արտահանած կապիտալը կազմել է 21 մլրդ 432 մլն դրամ։ Արգետինան, Չեխիայի Հանրապետությունը, Ուկրաինան նվազեցրել են ուղղակի ներդրումների ծավալները։ Օրինակ՝ Վրաստանը 199 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից։
Ռուսաստանի Դաշնությունն է նվազեցրել ուղղակի ներդրումները։ Ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել են. օրինակ՝ անցյալ տարվա ընթացքում Հայաստանից Ռուսաստանի արտահանած ուղղակի ներդրումների չափը կազմել է 46 մլրդ 899 մլն դրամ, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակահատվածում Ռուսաստանից եկած ուղղակի ներդրումները կազմել են 12 մլրդ 592 մլն դրամ»,-գրում է թերթը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».